Լրահոս
Օրվա լրահոսը

«Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ». պատկերազարդ աշխատություն ասեղնագործության մասին

Սեպտեմբեր 18,2015 18:12

Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահում տեղի է ունեցել Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» ասեղնագործության պատկերազարդ աշխատության շնորհանդեսը, որին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Արվեստագետին շնորհավորելու էին եկել նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ու բազմաթիվ արվեստագետներ, ասեղնագործության վարպետներ ու ջատագովներ։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Արամ Սուքիասյանը շնորհավորել է Արմինե Հայրապետյանին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, որոնք ևս կհարստացնեն հայկական մշակույթը։

«Հարգելի՛ ներկաներ. ծանոթանալով այս գրքին՝ հպարտության զգացում կունենաք։ Այս գիրքը ահռելի աշխատանք լինելուց զատ, նաև բովանդակային առումով շատ ծավալուն է, ըստ էության՝ հայկական պատմամշակութային ժառանգությանը վերաբերող։ Զարմանալի ձևաչափով գիրք է։ Հեղինակին մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, որոնք բնավ միայն նրանը չեն, այլ մեր ամենքինն են։ Ի դեպ, Արմինե Հայրապետյանը  քաղաքապետարանին է նվիրել «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» աշխատության 40 օրինակ, որոնք սիրով կտրամադրենք Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներին՝ որպես ձեռնարկ կծառայելու այդ կրթօջախներին»,- նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Արմինե Հայրապետյանի «Երգող ասեղնապատկերներ, խոսող ժայռապատկերներ» պատկերազարդ աշխատությունը ներառում է հեղինակի տարբեր տարիների ասեղնագործ աշխատանքների պատկերներն ու դրանց վերաբերյալ մասնագիտական ակնարկներ։ Աշխատության տպագրմանը երկար սպասած հեղինակը այն նվիրել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին և Վանի հերոսամարտի 100-ամյակին։

«15 տարի իմ երազանքն է եղել, թե երբ կտպագրվի այս գիրքը, որում ջանացել եմ ներկայացնել ոչ թե սոսկ ասեղնագործական նախշեր, ծաղիկներ, բարդ տեխնիկա, այլ նաև միտք, իմաստուն խորհուրդ։ Գրքում ներկայացված են նաև աշխատանքներ, որոնք աշխարհում միակն են։ Շնորհակալ եմ այն խմբին, որ ստեղծեց այս գիրքը։ Առաջին հերթին շնորհակալ եմ Աստծուն, երկրորդը իմ ծնողներին, որ ինձ կրթել են, դաստիարակել են. շնորհակալ եմ և քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում նախաձեռնությամբ լույս տեսավ այս գիրքը»,- նշել է Արմինե Հայրապետյանը։

Արմինե Հայրապետյանը Արամ Սուքիասյանին է հանձնել նաև իր հեղինակած «Հայի աչքեր» գրաֆիկական աշխատանքը, որը նվիրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930