Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանը մարզական կարիերան ավարտելու որոշո՞ւմ է կայացրել

Սեպտեմբեր 18,2015 17:57

Այսօր Սպուտնիկ Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեց, թե Լաս-Վեգասում կայացած աշխարհի առաջնությունում ձախողվելուց հետո ի՞նչ է սպասվում մեր հանրահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանի մարզական հետագա ճակատագրին: «Ռոման Ամոյանը Հայաստանի պատմության մեջ լավագույն ըմբիշներից է եւ հսկայական դերակատարություն է ունեցել ինչպես հայկական սպորտում, այնպես էլ՝ համաշխարհային ըմբշամարտում: Բայց ժամանակն անողոք է: Գալիս է մի տարիք, որից հետո որքան էլ բարձրակարգ մարզիկ լինես, ստիպված ես մրցագորգում տեղդ զիջել երիտասարդներին: Ռոմանը ցանկանում էր սպորտին հաղթանակած հրաժեշտ տալ: Դրա համար էլ անգամ 30-ն անց տարիքում ջանադրաբար մարզվում էր: Բայց աշխարհի այս առաջնությունից հետո մոտեցավ ինձ ու մենք զրուցեցինք: Նա ասաց, թե զգում է, որ արդեն չի կարողանում իր անվանն արժանի գոտեմարտեր վարել եւ մտածում է մարզական կարիերան ավարտելու մասին: Ի՞նչ կարող էի նրան պատասխանել: Որոշում կայացնելու իրավունքն իրենն է:

Անկախ ամեն ինչից, Ռոման Ամոյանը մեծ մարզիկ է ու արժանի է ամենայն մեծարանքի: Եթե նա մարզական կարիերան ավարտելու իր վճռի մասին պաշտոնապես հայտարարի, համոզված եմ, որ թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, թե ՀԱՕԿ-ը, թե սպորտի պետական կառույցը նրան արժանիորեն կճանապարհեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930