Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ողջախոհ կլիներ բացատրել, թե ինչու հիմա ՀՀ-ում պետք չէ այդ սահմանադրական փոփոխությունների գործընթացի իրականացումը»

Սեպտեմբեր 18,2015 17:52

«Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին. առկա տնտեսական ու քաղաքական հետեւանքները» թեմայով կլոր սեղանի ընթացքում, բացի ինտեգրացիոն զարգացումներից, անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ում ներկայումս իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացում «Ոչ»-ի ճակատը կարո՞ղ է եղանակ փոխել, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Այն ռեսուրսները, որոնց տիրապետում է ընդդիմադիր քաղաքական հատվածը ՀՀ-ում այս պահին, ավելին անել չէին կարող: Հետագայում գործելու համար միակ տարբերակը «Ոչ»-ի ճակատ ձևավորելն էր քաղաքական ուժերի համար: Հաշվի առնելով նախորդ տարիների պասիվ գործունեությունը քաղաքական կառույցների՝ այս օրերին լավագույնն է, ինչ նրանք կարող էին անել»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այս առիթով ասաց. «Ոչ կամ այո ասելով՝ դու հաստատում ես այդ երևույթի անհրաժեշտությունը: Դու քննարկում ես, որ դրանք պիտի իրականանան կամ բացասական, կամ դրական առումով: Ավելի ողջախոհ կլիներ բացատրել, թե ինչու հիմա ՀՀ-ում պետք չէ այդ սահմանադրական փոփոխությունների գործընթացի իրականացումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930