Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդից մինչև տնտեսագետ. Երևանում կայացել է աշխատանքի հերթական տոնավաճառը

Սեպտեմբեր 18,2015 17:19

Կրկին հանդիպել են աշխատանք առաջարկողներն ու աշխատանք փնտրողները: Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը Երևանում կազմակերպել է աշխատանքի թվով երկրորդ տոնավաճառը, որին մասնակցում էին 66 գործատու՝ 450 թափուր աշխատատեղերով:

Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանք փնտրողի և առաջարկողի շփումը՝ նշելով, որ այն լավագույնս մեկտեղում է գործատուների և աշխատանք փնտրողների շահերը. «Ամեն տարի աշխատանքի տոնավաճառներում ավելանում է ինչպես գործատուների, այնպես էլ աշխատանք փնտրողների թիվը: Տոնավաճառներում ներկայացվող աշխատատեղերի մոտ 61 տոկոսը 3 ամիսների ընթացքում լրացվում են: Գործակալությունը պարբերաբար ուսումնասիրվում է այդ գործընթացը և պահում վերահսկողության ներքո»:

Տոնավաճառում ներկայացված թափուր աշխատատեղերը ընդգրկում էին ամենատարբեր ոլորտներն ու մասնագիտությունները՝ վարորդ, մանկավարժ, տնտեսագետ, ՏՏ ոլորտի մասնագետ և այլն:

Արդեն երրորդ տարին այս տոնավաճառում աշխատանքի հրավիրող գործատու բանկի ներկայացուցիչ Մերուժան Մարկոսյանը գոհ է ինչպես մասնակիցների թվից, այնպես էլ՝ նրանց մակարդակից. «Շատ-շատերն են դիմում մեզ, և մենք էլ սիրով հրավիրում ենք աշխատանքի: Նախորդ տարի օրինակ դիմել է մեզ մոտ 1500 հոգի և տարվա ընթացքում նրանցից շատ-շատերը աշխատանքի են անցել մեզ մոտ: Այս տարի էլ մասնակցում ենք տոնավաճառին և հույս ունենք, որ այսուհետ ևս մեր աշխատողների բանակը կհամալրվի լավ մասնագետներով»:

 

Աշխատանք փնտրողներից, մասնագիտությամբ մանկավարժ, Անահիտ Նիկողոսյանը երկար ժամանակ է, ինչ աշխատանք է փնտրում: Ծանոթ-ընկերները խորհուրդ են տվել մասնակցել աշխատանքի տոնավաճառին. «Անկեղծ ասած՝ շատ գոհ եմ: Արդեն ինձ մոտ գրառումներ եմ կատարել և թողել ինքնակենսագրականներ: Հույս ունեմ հաջորդ շաբաթ արդեն աշխատանքի կանցնեմ»,-ոգևորված պատմում է տիկին Անահիտը:

Տոնավաճառի ընթացքում բացի մասնավոր ընկերություններից ներկայացված էին նաև պետության կողմից առաջարկվող զբաղվածության աջակցության մյուս ծրագրերը, որոնք աշխատաշուկայում հատկապես անմրցունակ անձանց աշխատանք գտնելու հնարավորություն են տալիս:

Սա Երևանում կազմակերպված 2-րդ տոնավաճառն է, ավելի վաղ կազմակերպվել են Գյումրիում. Հրազդանում, Իջևանում, Ալավերդիում:

Առաջիկայում աշխատանքի տոնավաճառներ կկազմակերպվեն հետևյալ քաղաքներում.

 

Ք. Կապան 25.09.2015թ.

Սկիզբը՝ ժամը 11:00-ին

Վայրը՝ Քաղաքապետարանի հարակից պուրակ

Հեռ՝ 0285 2-58-81, 093 76 50 45

 

Ք. Աբովյան 30.09.2015թ.

Սկիզբը՝ ժամը 11:00-ին

Վայրը՝  Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց

Հեռ՝ 0222 3-03-15, 055 52 03 15

 

Ք. Արտաշատ 06.10.2015թ.

Սկիզբը՝ ժամը 11:00-ին

Վայրը ՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն

Հեռ՝ 0235 2-41-72, 055 52 41 72

 

Ք. Եղեգնաձոր 08.10.2015թ.

Սկիզբը՝ ժամը 11:00-ին

Վայրը՝  Մշակութային կենտրոնի ամֆիթատրոնի տարածք

Հեռ՝  0281 2-21-52, 055 12 26 52

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930