Սեպտեմբերի 19-ին Երևանում կայանալիք բացօթյա համերգը՝ Ռեինկարնացիա (Հայաստան), Բումբոք (Ուկրաինա) և Ումատուրման (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ չի կայանա:
Հարգելի՛ գործընկերներ և այս համերգին անհամբեր սպասող ունկնդիրնե՛ր:
Ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Տեղեկացնում ենք նաև, որ One Production ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է և կրում է պատասխանատվություն ձեռքբերված տոմսերի գումարի վերադարձի համար:
Վաճառված տոմսերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո, հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես:
Կարդացեք նաև
Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը և ձեզ հետագայում ներկայանար յուրօրինակ արտիստների համերգներով:
Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը:
One Production