Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի համաձայնվի Հովիկ Աբրահամյանի առաջարկին

Սեպտեմբեր 18,2015 16:14

Ռուսաստանը չի համաձայնի Հայաստանի հետ ռուբլով առեւտուր անել: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ թե ինչ կարծիք ունի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասին:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ Աբրահամյանն առաջարկել է հրաժարվել դոլարային առեւտրից, եւ անցնել ռուբլու:

Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ այդ առաջարկը դեռ 2013-ին պիտի արվեր, պայմանավորված Ռուսաստան-Հայաստան առեւտրային հարաբերություններով. «Մենք ունենք ռուբլու ավելցուկ, 2013-ին ստացել ենք 1.5 միլիարդ տրանսֆերտներ, բայց 1.5 միլիարդի արտահանում Ռուսաստան, չենք ունեցել, 1.5 միլիարդի ներմուծում էլ չենք ունեցել: Տնտեսագիտորեն այսօր ձեռնտու է անցնել ռուբլով վճարելուն, որովհետեւ

մենք 300 միլիոն դոլարի ռուսական գազ ենք գնում, կարող ենք ռուբլով վճարել: 30%-է կազմում ներմուծման ծավալում ռուսականը, արտահանմանը՝ 12%, բոլոր առումներով ձեռնտու է, որովհետեւ ռուբլու խնդիր չունենք: Վարչապետի հայտարարությունը բոլորի համար անսպասելի էր: Բայց եթե դուք միեւնույն միությունում եք, նմանատիպ խոսակցություններն ու հայտարարությունները ինչ-որ նախնական քննարկումներ են պահանջում: Ոչ մի նման բան չի եղել: Ոչ Ռուսաստանի, ոչ էլ մյուս կողմերից՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, արձագանք չի եղել: Բայց ռուսական մամուլում կան արձագանքներ, որով պարզ է դառնում, որ Ռուսաստանը չի գնա նման գործարքի, քանի որ իրեն դա ձեռնտու չէ: Այնպես որ սա ուղղակի հայտարարություն էր, ուզում էր մի բանով յուրահատուկ լինել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930