Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյա՞նն է ցանկանում գնել ՀԷՑ-ը

Սեպտեմբեր 18,2015 16:10

«Ինտեր ՌԱՕ»-ն արդեն հոկտեմբերի վերջում կարող է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառել: «Коммерсант»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ը գնելու առաջարկ է արել «Marcuard Heritage» ընկերությունը, որի հիմնադիրները սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Այդ կազմակերպության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Սինան Բոդմերը Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ գտնվող «Ֆորա Բանկի» տնօրենների խորհրդի անդամ է: Կազմակերպության մյուս համասեփականատեր Հանս-Յորք Ռուդլոֆը 7 տարի եղել է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդում: Հենց Սամվել Կարապետյանն էր հունիսին «Коммерсант»-ի տվյալներով համարվում ՀԷՑ-ի ամենահավանական գնորդներից մեկը:

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստից հետո պարզ դարձավ, որ «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը պատրաստվում է վաճառել «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը: Կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին: Հայտնի է դարձել, որ ՀԷՑ գնել պատրաստվող ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված:

«Коммерсант»-ը ուսումնասիրել է կիպրական ռեեստրները եւ պարզել է, որ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ»-ի սեփականատեր ընկերությունների շղթան տանում է մինչև Marcuard Heritage, որը ակտիվների կառավարման ընկերություն է:

Նշենք նաեւ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի քարտուղար Զառա Աճեմյանը «Մեդիամաքս»-ի հետ զրույցում չի հաստատել, որ «Տաշիրը» հանդիսանում է «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության հիմնադիրը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930