Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջահել ես, չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի». Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2015 15:45

«Անգլիական թագուհին շատ շահարկվեց: Իհարկե, թագուհի լինելն էլ շնորհք է, բայց պիտի հիասթափեցնեմ, մեր երկրի նախագահը չի լինելու ո՛չ թագուհի, ո՛չ արբիտր, ինչը եւս այս դահլիճում շահարկվեց: Երկրի նախագահը հետեւելու է Սահմանադրության պահապանմանը եւ ցանկացած իրավական հարցի, օրենքի կամ որոշման վրա ունենալու է վետոյի իրավունք։ Լինելու է մեկը, ում խոսքը լինելու է ծանրակշիռ եւ հարգալից»,- Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը:

Նա անդրադարձավ նաեւ իր վերջին ելույթի շուրջ այս օրերին հնչող քննադատությունների : Հիշեցնենք, որ պատգամավորն ասել էր՝ Սերժ Սարգսյանը իր քաղաքական հարուստ կենսագրությամբ ինչո՞ւ պիտի նստի տանը, ո՞ր մեկդ եք նրանից ավելի լավը:

Մարգարիտ Եսայանի խոսքերով՝ «Ոմանք փոթորկահույզ խառնաշփոթի մեջ հայտնվեցին: Հայտնի չէ՝ ինչու: Որոշ չակերտավոր փորձառուների էլ թվաց պատգամավորի աթոռը իրենց հոր տնից են բերել, բայց տեսել ենք, չէ՞, բոլորիդ պոպուլիզմը, ծիծաղելի եւ հիպերբոլիկ դիֆերամբները ձեր կուսակցակապետերին, հիմա ինչո՞ւ իրար անցաք, երբ գործող նախագահի հասցեին ճիշտ խոսքերը հնչեցին բարձրաձայն, ոմանք էլ իրենցիններին տարել են իրենց տուն, դե սիրեք ու փայփայեք, մերը՝ երկրինն է եւ մերը երկիրն է»:

Հետո նա պատասխանեց Նիկոլ Փաշինյանին . «Անուններ որոշել էի չհնչեցնել, բայց Նիկոլ Փաշինյանին հարկադրված պիտի ասեմ՝ սիրո՞ւմ ես պոկեր, գնա, խաղա: Բայց քաղաքականություն մի խաղա: Չի ստացվում, բոլոր թելերը երեւում են: Սիրո՞ւմ ես պատմություն, Նապոլեոնին ու Չերչիլին ես սիրում: Սիրի: Բայց գոնե սիրածդ պատմությունները մինչեւ վերջ կարդա: Բորոդինոյի ճակատամարտը, որ պրոյեկտում ես հայոց քաղաքական դաշտ, մեկ օր է տեւել ու ավարտվել է ոչ ռուսների, ոչ ֆրանսիացիների հաղթանակով: Ռազմական իմաստով չի էլ ավարտվել՝ հետ են քաշվել, հաջորդ օրը վերսկսելու համար, բայց չեն սկսել: Եթե այդքան սիրում ես պատմական օրինակներով քո ճիշտ լինելը հիմնավորել, պարտված գործիչների մի ընտրի: Կարող է վարակիչ լինել: Ու հիշիր՝ դավադրությունների մասնագետը Մարգարիտ Եսայանը չէ, հասկանում եմ պաթոսդ՝ ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով ուրիշներին մի չափի: Քաղաքականությունը անձնական հարցեր լուծելու տեղ չէ, իսկ եթե դառնում է, շատ կարճ ժամանակի մեջ ամեն մեկին վերադարձնում է իր իրական արժեքը, ոմանց՝ գինը»:

Ինչ վերաբերում է վերարտադրությանը, Մարգարիտ Եսայանը նշեց. «Փաստորեն, ոմանք դպրոցում կենսաբանություն եւ մարդու անատոմիա վատ են սերտել ու մոռացել են, թե մարդուն ինչ գործիքներ են պետք՝ վերարտադրվելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իրավաբան Տ.Ա. says:

    ու սա իմ հարգելի Առավոտի թղթակից ա եղել????
    այ քեզ մակարդակ:Ափսոս:

    • Նունե (ԵՊՀ ) says:

      Հրգելի իրավաբան Տ.Ա.
      Առավոտը այնպւսի մի մոլուցքով է պաշտպանում Մարգոյին ու հհկ-ին, որ նրանց մասինբոլոր կարծիքները անխտիր ջնջում է…
      Արդե երրորդ անգամ եմ գրում և սա էլ կջնջվի…
      Այնպես որ մի ափսոսա, իրար արժեն…
      Իսկ այդ վարքագիծը ստիպում է այս նյութերը ուղարկել Ֆ/Բ,և արտահայտվել…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930