Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանում դիմում է միջազգային կառույցներին

Սեպտեմբեր 18,2015 15:26

Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն այսօր Ադրբեջանում մամուլի ասուլիսով է հանդես եկել:

Interfax.az-ի փոխանցմամբ՝ նա դեռ չի կողմնորոշվել, թե Ադրբեջանում ինչ կարգավիճակով է մնալու: «Ամենայն հավանականությամբ՝ քաղաքական ապաստան կունենամ, բայց դեռ վաղ է խոսել, թե ինչքան ժամանակ կապրեմ այստեղ, երրորդ երկիր կգնամ, թե կմնամ այստեղ»:

Նա նաեւ դիմել է միջազգային կառույցներին եւ խնդրել է, որ վերջիններս ապահովեն Երեւանում մնացած իր մոր եւ մորաքրոջ անվտանգությունը: Մամուլի ասուլիսի ընթացքում Վահան Մարտիրոսյանն ասել է, որ Ադրբեջանում իր եւ իր ընտանիքի համար լավ պայմաններ են ապահովել. «Առաջին պահից, երբ ես մտա այս երկիր, իմ, իմ կնոջ եւ երեխայիս նկատմամբ բարձր մակարդակով վերաբերմունք ցույց տվեցին»:

Ըստ Moscow-baku.ru-ի՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Վահան Մարտիրոսյանը ասել է, թե Հայաստանում ոչ ոք չի ուզում պատերազմի վերսկսում: «Դա ամենամեծ ողբերգությունը կլինի մեր երկու ազգերի համար»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Սթափվեք՝ այ «իշխանիկներ» ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930