Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետությունը վխտում է փրկիչներով». Ալեքսանդր Արզումանյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2015 15:11

«Ես պարզեցի, որ լիքը փրկիչ ունի հայ ժողովուրդը ու վխտում է հանրապետությունը փրկիչներով: Բոլորը փրկում են եւ բոլորը շատ պարզունակ բաղադրատոմս ունեն փրկության: Մեկը ասում է՝ գրի այո, կփրկվես, մյուսն ասում է՝ գրիր ոչ ու կփրկվես»,- ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նա հիշեցրեց, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ միասնական դաշինքով «Ժառանգության» միասնական ցուցակն էին կազմում, միասին մասնակցել են նախընտրական ծրագրի ընդունմանն  ու մշակմանը. «Այդ ծրագրում ասվում է՝ մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ են արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում՝ փոփոխություններ այսօր, եւ ոչ թե վաղը: Թվարկել ենք այն քայլերը, որը կիրականացնենք՝ ընտրողների վստահության քվեն ստանալուց հետո: Առաջին կետում նշել ենք՝  իրականացնել սահմանադրական բարեփոխումներ՝ անցում կատարելով պետական կառավարման խորհրդարանական մոդելի»:

Նա հայտարարեց, որ հավատարիմ մնալով նախընտրական ծրագրին՝ բավականին դրական մոտեցում ունի՝ անցնելու խորհրդարանական կառավարման համակարգի: Նա ասաց, որ կիսանախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգի առումով կարելի է  վիճել, բայց մերժելի է այն մոտեցումը, որ եթե այս կամ մյուս համակարգը չլինի՝ քեզ մահ է սպասվում:

Նա նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ ունեին մոտիվացիա Սահմանադրությունը փոխելու: Եվ հիմա թե կհաջողվի Սերժ Սարգսյանին վերարտադրվել 3 տարի հետո, դա քաղաքացիների խնդիրն է. «Ես չեմ կարծում, որ ցանկություններով այդ հարցերը կարելի է կարգավորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930