Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված ՊԲ-ում կատարված աշխատանքների արդյունքների քննարկմանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, մարտունակության պատշաճ մակարդակի ապահովման, մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների և առաջնագծում անձնակազմի զգոնության պահպանման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման, հենակետերի լրակահավորմանն ուղղված մեծածավալ միջոցառումներին:
ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում իրականացվող համալիր միջոցառումների համատեքստում քննարկվել են նաև հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցումը կանխելուն նպատակաուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծարծված հարցերի և բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկություններ, նախանշվել են երկկողմ գործակցության զարգացման հիմնական աշխատանքային ուղղությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ