Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դերասանը չպետք է կեղտոտ դուրս գա բեմ». Կամերային երաժշտական թատրոնը նորոգվել եւ արդիականացվել է (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 18,2015 14:50

Կամերային երաժշտական թատրոնի 27-րդ թատերաշրջանի ներկայացումները կբեմադրվեն ամբողջովին նորացված եւ հարմարավետ դահլիճում: Վերջին տասնամյակում առաջին անգամ թատրոնում իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր. արդյունքում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, նորացվել է արտաքին տեսքը, փոխվել են դռներն ու պատուհանները: Այս մասին այսօր Կամերային երաժշտական թատրոնում լրագրողներին հայտնեց թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը: «Մենք պատրաստ ենք եռանդով սկսել թատերաշրջանը՝ ոչ միայն խաղացանկային ներկայացումներով, այլեւ ստեղծագործական նոր ծրագրերով: Ամիսների ընթացքում մեծ դժվարություններ ենք հաղթահարել: Շատերը կանգնեցին թատրոնի կողքին, օգնեցին եւ հասկացան, թե որքան կարեւոր է թատրոնը հայի համար»,-ասաց նա:

Վ. Գրիգորյանը նշեց, որ ամբողջովին նորացվել է թատրոնի լուսային համակարգը, հատկապես՝ բեմի լուսավորությունը: Կառուցվել եւ կահավորման փուլում են հիմա հարդարման սենյակներ, որոնք նախատեսված են 30 դերասանի համար: «Վերանորոգվել են նաեւ ետնաբեմը, սանհանգույցները: Չէ՞ որ դերասանը չպետք է կեղտոտ դուրս գա բեմ»,-ընդգծեց տնօրենը:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով՝ նախարարությունն այս տարի առավելապես ուշադիր է եղել թատերարվեստի զարգացման հանդեպ եւ մասնավորապես աջակցել Կամերային երաժշտական թատրոնի տեխնիկական հագեցվածությանը. «Եթե հիշում եք, տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից թատրոնի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր, եւ դա ստեղծագործական խնդիրների էր հանգեցնում: Դժվար էր բեմադրել այնպիսի ներկայացումներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից պահանջներին»:

Այս աշխատանքները, բնականաբար, ստեղծագործական վերածնունդ են ենթադրում: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ նոր թատերաշրջանում եւս կշարունակվեն ցուցադրվել մեծահասակների եւ երեխաների սիրված ներկայացումները՝ «Գեղեցկուհին եւ հրեշը», «Երեք խոզուկների նոր արկածները», «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», «Սասունցի Դավիթ», «Թոմն ու Ջերին»: Առաջին ներկայացումը՝ «Անուշը», կցուցադրվի այսօր երեկոյան:

«Բացի խաղացանկային ներկայացումներից, գրեթե պատրաստ է բալետային մի ներկայացում, աշխատում ենք եւս մեկ մյուզիքլի եւ Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» ներկայացման վրա: Եթե մինչեւ տարեվերջ կարողանանք երկու ներկայացում հանձնել հանդիսատեսի դատին, մեզ համար մեծ առաջընթաց կլինի»,-տեղեկացրեց Արմեն Մելիքսեթյանը:

Նշենք, որ թատրոնում առաջիկայում նախատեսում են ձայնագրման ստուդիա ստեղծել, իսկ տեխնիկական վերազինումը շարունակվելու է:

kamerain_9 kamerain_7 kamerain_6 kamerain_5 kamerain_4 kamerain_3 kamerain_2 kamerain_1 kamerain_10

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930