Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարալիզացնելու ենք Սերժ Սարգսյանի գործունեությունը, մինչեւ հանրաքվեի օրը պետք է ազատվենք նրանից». Փոստանջյան

Սեպտեմբեր 18,2015 14:45

Այսօր ԱԺ-ում, երբ ամբիոնին մոտեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին ելույթ ունենալու, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հեգնեց նրան՝ հատուկ ներկայացնելով՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ղեկավար դեռ ոնց որ չեք ընտրել, չէ՞: Թեւան Պողոսյանը ժպտաց ու պատասխանեց, որ ելույթ է ունենում՝ որպես անհատ պատգամավոր եւ իր անձնական կարծիքն է ներկայացնում:

Նա շնորհակալություն հայտնեց հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին եւ ասաց, որ հավատում է նրան: Թեւան Պողոսյանը նշեց, որ չի կարող հստակ ասել՝ փոփոխություններին կողմ է, թե դեմ, որովհետեւ որոշ դրույթների կողմ է, որոշ դրույթների՝ ոչ:

«Ժառանգությունը» հայտարարել է, որ խմբակցության ղեկավար կնշանակվի Զարուհի Փոստանջյանը: Նա իր ելույթում հայտարարեց, որ բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են Սերժ Սարգսյանից օր առաջ ազատվել, մերժում են նրան, պետք է համախմբվեն համահայկական օրակարգի ներքո. «Լինի ՀՀ-ում, թե Արցախում, թե այլ տարածքում, համահայկական օրակարգի ներքո մենք պետք է ընդունենք նվազագույն Սահմանադրական օրենքներ, որոնցից առնվազն պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, որը կապահովի ընտրական իրավունքի լիարժեք իրացում: Պետք է ընդունվի նաեւ «Լյուստրացիայի մասին» օրենք եւ պետք է ապօրինի սեփականաշնորհված գույքը հետ վերադարձվի պետությանը»:

Հետո Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պետք է անցումային արդարադատություն իրականացնեն. «Առաջինը պետք է այդ արդարադատությամբ անցնեն Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Հետո, ես համոզված եմ, այլ անուններ էլ կլինեն, ովքեր պետք է անցնեն այդ արդարադատությամբ»:

Հաջորդ քայլը, ըստ տիկին Փոստանջյանի, պետք է ժամանակավոր կառավարության ստեղծումը լինի, որը պետք է պաշտոնավարի մոտ 6 ամիս, որից հետո պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, իսկ այն, ինչ տեղի է ունենում այս խորհրդարանի պատերի ներքո, ըստ պատգամավորի, բեմադրություն է, որը կարող են դիտել, բայց այդ բեմադրությանը չեն մասնակցի:

Նա կոչ արեց քաղաքացիներին. «Մեր տեղը այսուհետեւ լինելու է ՀՀ-ի բոլոր քաղաքներն ու փողոցները: Համախմբման միջոցով մենք պարալիզացնելու ենք այս ապօրինի իշխանության գործունեությունը եւ Սերժ Սարգսյանի ծավալած գործունեությունը: Մինչեւ հանրաքվեի օրը մենք պետք է ազատվենք Սերժ Սարգսյանից: Հանրաքվեի օրը մենք պետք է հիմնադրենք նոր ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծում տա իմ բարձրացրած հարցերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930