Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանըայսօր ճանապարհ փակածխաղողագործներին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, ամբողջ խաղողը կմթերվի։
«Հասկացեք, նաեւ գործարաններին է ձեռք տալիս այդ խաղողը վերցնել՝ ուշ վճարելու պայմանով, որովհետեւ գործարանը չեն կարող անվերջ ճգնաժամի մեջ մնալ։ Չեմ կարծում, որ բացառությամբ 1-2 գործարանների, կարողանան մինչեւ հունվար այդ գումարը վճարել»,- ասաց նա։
Այս տարի խաղողը մթերվում է 150 դրամով։ Գինեգործների միության նախագահի խոսքերով՝ ծախսերը հանած գյուղացուն մնում է 30-40 դրամ։ Ըստ նրա՝ այս տարի ռուսական ռուբլու արժեզրկումը գինեգործության եւ կոնյակագործության վրա մեծ ազդեցություն թողեց։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ