«Բաներ եք ասում, որից ես տեղյակ չեմ, երբ որ կներկայացնեն մանրամասները՝ առաջիններից մեկը ես կիմանամ, երկրորդն էլ դուք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`հորդորելով սպասել կառավարության պարզաբանումներին ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված: Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ո՞վ է ՀԷՑ-երի գնորդը:
Լրագրողներից մեկի հարցին`իրեն չի՞ հետաքրքրում, թե ո՞վ է գնել ՀԷՑ-երը, ԱԺ նախագահն ասաց, որ իրեն ամեն ինչ է հետաքրքրում, բայց դա իր լիազորությունների շրջանակում չէ:
Գալուստ Սահակյանն ասաց, որ մտավախությունները կարող են բազմապիսի լինել`հակադարձելով դիտարկմանը, թե ԱԺ նախագահը մտավախություն չունի,՞ որ երկրի ռազմավարական կարևոր օբյեկտը գնող ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված. «Կարելի էր մի բան հորինել, գրել թերթի մեջ, սպասեք մինչև կառավարությունը կպարզաբանի: Խնդիրը հետևյալն է, թե ինչպիսի՞ նենգություններ կլինեն, և պարզ կդառնան, եթե տվյալ ընկերությունը որոշակիորեն տեսնենք ինչպիսի՞ հնարավորություններ ունի և ինչպե՞ս հետագայում կգործարկի էլցանցերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ