«Հայաստանի Հանրապետություն» 11 հատորանոց պատմական հանրագիտարանի հեղինակ և գլխավոր խմբագիր Սամվել Հակոբյանը այսօր ներկայացրեց հանրագիտարանը: Նա տասնմեկ հատորը զետեղել է մեկ գրքում, իսկ հանրագիտարանում ներառել է ՀՀ բոլոր մարզերն՝ ըստ բնակավայրերի իրենց պատմամշակութային միջավայրով ու պատմությամբ: Բացի ՀՀ մարզերից նաեւ Արցախի պատմամշակութային հուշարձանների մասին կան տեղեկություններ: Հանրագիտարանը եռալեզու է՝ անգլերեն, ռուսերեն ու հայերեն:
Պարոն Հակոբյանը հանրագիտարանում անդրադարձել նաեւ ՀՀ հարակից շրջաններում՝ Վրաստանում, Իրանում գտնվող հայկական մշակութային հուշարձաններին: Նա ասաց, որ հուշարձանների բոլոր լուսանկարներն իր հեղինակային նկարներն են, իսկ գրքում տեղադրած մի քանի լուսանկար, որոնք իրեն չեն պատկանում, նշված են հեղինակների անուններով:
Սա պարոն Հակոբյանի առաջին գիրքը չէ, նա պատմական այլ գրքերի հեղինակ է:
Գրքի հեղինակն ասաց, որ գրքերը հանձնելու են կրթօջախներին, ՊՆ-ին ու Արցախի ՊԲ-ին՝ զորամասերում տարածելու համար: Արդեն մեկական օրինակ ուղարկել է վարչապետին, ԱԺ նախագահին ու ՀՀ նախագահին:
Կարդացեք նաև
Սամվել Հակոբյանը երեսուն տարի շարունակ աշխատել է գրքի վրա՝ հավաքագրելով ամբողջ տեղեկատվությունը, հուշարձանների լուսանկարները: Իրեն օգնել է տղան:Գրքում քսան հազարից ավելի հուշարձան է ներառված, ավելի քան տասը հազար լուսանկար: Հանրագիտարանը լույս է տեսել առայժմ հազար օրինակով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ