Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է կանխել ուղեղների արտահոսքը Հայաստանից. Եվրոպացի փորձագետ (Տեսանյութ). a1plus.am

Սեպտեմբեր 18,2015 13:57

Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ և CORLEAP-ի համանախագահ Մարկկու Մարկկուլան «Ա1+»-ի հարցին, թե ինչ խնդիրներ է տեսնում հայաստանյան տեղական ժողովրդավարացման հարցում, նշեց. «Ես այնքան էլ լավ ծանոթ չեմ հայաստանյան իրավիճակին։ 7 տարի առաջ եմ եղել այստեղ։ Կարևորում եմ այս ժողովը։ ԵՄ-ն կարևոր օղակ է՝ խորացնելու հարաբերությունները։ Պետք է ասեմ, որ շատ կարևոր է երիտասարդների ներգրավումը, այդ թվում՝ հայկական սփյուռքից։ Շատ հայ երիտասարդներ այսօր Եվրոպայում են։ Պետք է նրանց բերել այստեղ, կանխել ուղեղների արտահոսքը։ Պետք է օգտագործել երիտասարդների պոտենցիալը։ Դրա համար անհրաժեշտ է ինովացիոն տեխնոլոգիաները զարգացնել»։

«Մենք Եվրամիության աջակցությամբ մարզերում իրականացնում ենք ուսուցողական, խորհրդատվական ծրագրեր։ Բացի այդ, բազմաթիվ այլ աշխատանքներ են տարվում, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի թափանցիկ աշխատեն»,-նշեց ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

Հարցին, թե որքանով են այս ծրագրերի շրջանակում հաշվի առնվում սահմանամերձ գյուղերի խնդիրները, նա շեշտեց. «Հաշվի ենք առնում, իհարկե։ Փորձում ենք հերթով, քիչ-քիչ այդ հարցերը լուծել՝ կապված ճանապարհների, ոռոգման և խմելու ջրի հետ»։

Դիտարկմանը, թե մեր երկրի՝ ԵՏՄ անդամ լինելը, փաստորեն, չի՞ խանգարում Եվրամիության և Եվրախորհրդի հետ կոնկրետ ծրագրերով համագործակցել, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալն արձագանքեց. «Իհարկե, ԵՏՄ անդամ լինելը մեզ չի խանգարում։ Պետք չէ մեկը մյուսի հետ կապել։ Մենք կարողանում ենք համատեղ աշխատել ու ծրագրեր իրականացնել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930