Վերջին օրերին հանրության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով տարբեր ուժային կառույցների, գործատուների ու ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող խաղաղ ցուցարարների, քաղաքացիական ակտիվիստների, ուսանողների ու նրանց հարազատների դեմ գաղտնի և բացահայտ հետապնդումներ են սկսվել:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարում է, որ խաղաղ ցույցերին մասնակցող ՀՀ արժանապատիվ քաղաքացիների հանդեպ նման հանցավոր գործունեությունը շարունակելու դեպքում կդիմի կտրուկ քայլերի:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն