Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագնի փոխհատուցումը կարժենա ավելի քան 1 մլրդ դրամ. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 18,2015 12:53

Արդեն հայտնի է, թե որքան կնստի կառավարության վրա էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը։ Հոսանքի թանկացումից հետո սպառողների երկու խմբերին տրամադրվող փոխհատուցման դիմաց գործադիրը կվճարի ավելի քան 1 մլրդ դրամ։ Խոսքը բնակչության եւ փոքր ու միջին բիզնեսի կողմից օգոստոսին օգտագործված էլեկտրաէներգիայի համար տրամադրվող սուբսիդավորման մասին է։

Ինչպես հայտնի է, օգոստոսից Հայաստանում գործողության մեջ են մտել էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Ըստ այդմ, արդեն սեպտեմբերին սպառողները վճարում են նոր պայմաններով։ Բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը հավաստիացնում է, որ համակարգը պատրաստ է դրան.

-Հէցը սեպտեմբերի 12-ից փոստային եւ բանկային ծառայություններին է ուղարկել էլեկտրաէներգիայի նախորդ ամսվա վճարումները օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած էլեկտրաէներգիայի սակագների հիման վրա։

Բնակիչ-բաժանորդներն իրենց անդորրագրերի վրա հնարավորություն կունենան տեսնել ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը նոր սակագնով, ինչպես նաեւ հաշվիչի ցուցմունքները։ Առանձին նշված կլինեն ինչպես բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարը, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից սուբսիդավորվող գումարը։

Ներդրվել է նոր ծրագիր, որը պետք է հնարավորություն տա տարանջատելու օգտագործված հոսանքի ծախսը. «Մենք ուրբաթ օրը օգոստոս ամսվա վճարումներն ուղարկել ենք բանկերին եւ փոստերին, որտեղ մեր կողմից ծրագրային փաթեթ է ներդրված»։

Թեեւ բաշխիչ ցանցերից հավաստիացնում են, որ բաժանորդներն արդեն կարող են վճարել օգոստոսին օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց, այնուհանդերձ այդ առումով որոշակի խնդիրներ են ի հայտ եկել։ Մասնավորապես առանձին փոստային բաժանմունքներ դեռեւս պատրաստ չեն օգտվելու ներդրված նոր ծրագրային փաթեթի հնարավորություններից, ինչն անհարմարություններ է ստեղծում բաժանորդների համար։

https://www.armworld.am/detail.php?paperid=5151&pageid=157596&lang=

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930