Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը՝ կադրային ջարդի մասին

Սեպտեմբեր 18,2015 12:28

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին այսօր «շնորհավորում եմ, տիկին Հովհաննիսյան» արտահայտությամբ էին մոտենում ոլորտում հայտնի մասնագետները:

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթները և դրանց իրացման հիմնական ուղղությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը փոքր-ինչ ուշացումով մասնակցեց նաև Արփինե Հովհաննիսյանը:

Ընդմիջմանը նրան հերթով մոտենում ու շնորհավորում էին ոլորտում հայտնի մասնագետները, Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ իր նախկին դասախոսները, իր ներկայիս ամբիոնի վարիչը:

Aravot.am-ը ցանկացավ որոշ հարցեր հղել նորանշանակ նախարարին: Արփինե Հովհաննիսյանը խուսափեց պատասխանել մեր՝ իրավական ոլորտին վերաբերող հարցադրումներին՝ պատճառաբանելով, թե դեռ ուսումնասիրում է ոլորտը, և իրեն փոքր-ինչ ժամանակ է անհրաժեշտ այդ դաշտում գոյություն ունեցող խնդիրներին ավելի մոտիկից ծանոթանալու համար:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչու՞ է միանգամից կադրային ջարդ սկսել նախարարությունում, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Որպես այդպիսին կադրային ջարդ չի լինելու, որևէ նախնական որոշում, նախնական տրամադրվածություն և պլան այս հարցի կապակցությամբ չունեմ: Աշխատանքի ընթացքը ցույց կտա, և այդ հարցում կարևորելու եմ յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալիզմն ու աշխատանքի նվիրվածությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930