Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը «ոչ-ի շարժում» է սկսում

Սեպտեմբեր 18,2015 12:22

«Մենք եւս կողմ ենք ոչ-ի գաղափարին»,- այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին քննարկման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց՝ հավելելով. «Մենք ոչ ենք ասում պոպուլիզմին, ոչ ենք ասում քաղաքացիական ներուժն անհիմն ու ժամանակավրեպ ակցիաներով վատնողներին, մենք ոչ ենք ասում որոշ քաղաքական ուժերի, անհատների, անհետացող եւ պահ առ պահ վերակենդանացող քաղաքական գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելակերպին՝ հանուն սեփական քաղաքական գոյությունը երկարաձգելու քաղաքական թատերախաղով զբաղվելու»:

Նա ասաց, որ «այո» են ասում քաղաքացիական հասարակության ակտիվությանը, պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին:

Ըստ Գալուստ Սահակյանի, սահմանադրական փոփոխությունների նախագիծը, անշուշտ, անթերի չէ, բայց այն դրված է հրապարակային քննարկման. «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պիես չէ, որ կարելի է բեմադրել, ըստ ռեժիսորի հայեցողության ու ճաշակի: Այն լրջագույն ու երկրի, քաղաքացիների համար կարեւորագույն նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որին պետք է մոտենան մեծագույն սթափությամբ: Եթե որեւէ քաղաքական ուժ կամ գործիչ նշված փաստաթուղթը պատկերացնում է թատերախաղ եւ թղթախաղ եւ իր դժգոհությունները պայմանավորում է դրանում իրեն գլխավոր դեր չհատկացնելով, ապա մեր ժողովուրդը բավականաչափ իմաստուն է, որ այդ քաղաքական ուժին  կամ գործչին ընտրությունների ժամանակ համապատասխան վերաբերմունքի արժանացնի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930