Սերժ Սարգսյանը «կամ-կամ»-ի առջեւ է կանգնեցրել ողջ քաղաքական դաշտը, եւ կարելի է չկասկածել՝ շատ կուսակցությունների ղեկավարներ ամեն ինչ կտային, որպեսզի Սերժ Սարգսյանն իրենց չհրավիրեր հանդիպման, բայց չեն կարողացել մերժել եւ «սրտի անհուն կսկիծով» են գնացել մասնակցելու սեփական քաղաքական հոգեհանգստին։ Կրկնում ենք՝ ոչ թե այն պատճառով, որ վատ բան են արել, այլ որովհետեւ հասարակական ընկալումն է այդպիսին։
Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման չգնացածներն ինչ-որ բացառիկ հերոսներ են կամ իրենց այդ քայլով վիթխարի ծառայություն են մատուցել երկրին։ Իհարկե ոչ։ Սա ընդամենը նշանակում է, որ այդ ուժերը Սերժ Սարգսյանից կախվածության չունեն եւ իրենք են որոշում՝ ուր գնալ, ում հետ հանդիպել եւ ինչ հարցեր քննարկել։ Այսինքն՝ այս իմաստով Սերժ Սարգսյանը լուրջ ծառայություն մատուցեց հասարակությանը, միանգամից բացահայտեց, թե քաղաքական որ ուժերի վրա ազդեցության լծակներ ունի, եւ որոնց վրա՝ ոչ։ Միաժամանակ երեւաց նաեւ, թե քաղաքական որ ուժերն ինչ-որ ակնկալիքներ ունեն Սերժ Սարգսյանից, եւ որ ուժերն այլեւս որեւէ հույս չեն կապում նրա հետ։
Համենայն դեպս՝ Սերժ Սարգսյանը փորձեց նման տարանջատում մտցնել քաղաքական դաշտում, եւ դա նրան համարյա հաջողվեց։ Հետագա զարգացումների համար սա իսկապես լավ է։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում