Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նկատել է, որ վերջին ընթացքում Հայաստանը ԵՏՄ շրջանակներում ակտիվացել է:
«Հայաստանը երբեք ԵՏՄ կառույցում առաջարկություններով հանդես չի եկել, հիմա մի տեսակ ավելի ակտիվ է, քան ԵՏՄ անդամ մնացած երկրները»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց տնտեսագետը. «ԵՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտուր անելը, իմ կարծիքով, բարձր ցուցանիշ ապահովել չի կարող»:
Անդրադառնալով Հայաստանի առաջարկությանը՝ ռուբլով գործարքներ իրականացնելու վերաբերյալ, տնտեսագետը նկատեց, որ Ռուսաստանն ու ընդհանրապես ցանկացած երկիր ինքն է որոշում՝ ինչ արժույթով առևտուրն իրականացնի. «Հետևաբար, ո՞րն է խնդիր, խնդիրը միասնական ֆինանսական շուկայի ստեղծումը և ֆինանսական արժույթի անցնելն է, ինչի մասին ավելի վաղ խոսել էր Վլադիմիր Պուտինը, սակայն այն մնացել էր անարձագանք, ավելին` մերժվել էր ԵՏՄ անդամ մյուս երկրների կողմից, միայն Հայաստանի վարչապետը վերջերս արձագանքեց դրան»:
Ասուլիսի վերջում էլ հավելեց, որ միասնական արժույթի ստեղծումը ԵՏՄ շրջանակում անցած տարվա կնքված պայմանագրի համաձայն առկա էր բոլոր փաստաթղթերում, բայց կոնկրետ ժամանակահատված նշված չէր. «Պարզապես Պուտինը փորձում է հարցն արդիականացնել, արագացնել գործընթացները՝ նկատի ունենալով, որ ԵՏՄ-ն, որպես նախաձեռնություն, ձախողվել է»,-ասաց տնտեսագետը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ