Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո գործարան չէ՝ արտադրվենք, վերարտադրվենք». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 18,2015 11:58

Մի՞թե սոցիալական, տնտեսական և այլ բնույթի հիմնախնդիրների լուծումը հնարավոր չէ գտնել նաև կիսանախագահական համակարգով կառավարվող երկրում։  Այս  հարցադրումով «Իրատեսը» սկսեց զրույցը խմբակցության  անդամ Համլետ Հարությունյանի հետ:

– Ընդդիմադիրների քննադատության թիրախում հայտնված հաջորդ դրույթը «կայուն մեծամասնությանն» է վերաբերում, որի  առնչությամբ տեսակետ է հնչում, թե սա իշխող մեծամասնության դիրքերն է ուժեղացնելու և, ինչպես մշտապես նշվում է, վերարտադրվելու հնարավորություն է տալու։

– Նախ մի նկատառում. ոչ ընդդիմությունը, ոչ իշխանության ներկայացուցիչները չեն խոսում պատասխանատվության մասին։ Կուսակցությունները կրելու են ահռելի մեծ պատասխանատվություն, դրա համար խոշոր կուսակցությունները պետք է երկիրը ղեկավարեն։ Ինչ վերաբերում է «վերարտադրվել» բառին, դա այնքա՜ն վիրավորական է։ Հո գործարան չէ՞, որ արտադրվենք, վերարտադրվենք։ Էդ ի՞նչ տերմին է, ո՞վ է դա շրջանառության մեջ դրել։

– Ընդդիմադիրները։

– Բայց դա անգրագիտություն է։ Քաղաքական գործիչները շարունակում են իրենց գործունեությունը մինչև քաղաքականությունից դուրս գալը։ Այն կուսակցությունները, որոնք հզոր են, որոնք ունեն և ֆինանսական, և մարդկային ներուժ, շարունակում են իրենց բնականոն զարգացումը։ Բնականոն զարգացման և վերարտադրման միջև կա մեծ տարբերություն։ Որևէ սրիկա իրավունք չունի ինձ, որպես ՀՀԿ անդամի և քաղաքական գործչի, ասելու, թե ես վերարտադրվում եմ։

Ես շարունակում եմ իմ քաղաքական կյանքի ճանապարհը ի տարբերություն իրենց, որոնք ընդհանրապես կենսագրություն, քաղաքական կյանքի ճանապարհ չունեն։ Եթե իրենց տեսանկյունից դիտարկենք, իրենք էլ որպես ընդդիմությո՞ւն են ուզում վերարտադրվել, դե թող այդ դաշտը ազատեն, ուրիշները գան։ Մենք ինչքան իշխանության ենք եղել, դրանից ավելի իրենք են ընդդիմության մեջ եղել։ Ինչո՞ւ են իրենք վերարտադրվում, թող չվերարտադրվեն։ Թող իրենց տեղը զիջեն նոր ուժերի։

Նրանք էլ ինձ պես կպատասխանեն, թե ի՞նչ գործ ունեմ իրենց քաղաքական կյանքի տևողության հետ։ Փաստորեն իրենք իրավունք ունեն վերարտադրվելու, այն էլ այդպիսի խայտառակ անցյալից հետո, մենք, որ այս տարիներին ունեցել ենք անհաջողություններ, բայց ավելի շատ հաջողություններ, իրավունք չունե՞նք։ Իրենք ուզում են ասել, որ ողջ ժողովուրդը գրկաբաց սպասում է Լևոն Զուրաբյանի՞ն, Արամ Մանուկյանի՞ն, իսկ մեզ ո՞չ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930