Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն կարողանում վարունգը վաճառել՝ թափում են. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 18,2015 11:50

ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչները հայտնվել են դժվարին կացության մեջ. նրանք ունեն մեծ քանակությամբ վարունգ, սակայն չեն կարողանում այն իրացնել։ «Ժողովուրդ»-ին ահազանգած առատաշենցիները հայտնեցին, որ երեկ մեծ քանակությամբ վարունգ են հավաքել, սակայն ողջ բերքը ստիպված են եղել թափել ճանապարհի մայթեզրերին։

Բանն այն է, որ այսօր գյուղացիները ստիպված են 1 կգ վարունգը վաճառել 30-40 դրամով, ինչը բերքի տեղափոխման եւ շուկայում տեղերի համար տրվող գումարի ծախսն է մի կերպ փակում։ Իսկ Էջմիածնի պահածոների գործարանն ու «Արտֆուդ»-ն էլ հրաժարվում են առատաշենցիներից վարունգ մթերել՝ պատճաոաբանելով, որ այլ գյուղացիների հետ արդեն կնքած պայմանագրեր ունեն։

Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ գյուղացիները ներքին շուկայում արդեն չեն կարողանում իրացնել իրենց ունեցած վարունգը։ Պատճառը՝ այս բանջարեղենով շուկայի հագեցվածությունն է։ «Փաստացի ես հիմա ընկել եմ դռնեդուռ, որպեսզի վարունգի համար սպառող գտնեմ։ Իսկ բնակիչները մեծ քանակությամբ վարունգ ունեն։ Շուկան հագեցած է տեղական աշնանային վարունգով, իսկ սպառող չկա։ Մարդիկ չեն կարողանում իրացնել այն, որովհետեւ գնորդ չկա»,- վրդովված նկատեց գյուղապետը։

Նրա խոսքերով՝ այսօր տեղական շուկայում մեկ կիլոգրամ վարունգը վաճառվում է 30-40 դրամով։ Մի քանի օր առաջ վարունգի գինը բարձր է եղել, հետո կտրուկ ընկել։ «Մի քանի օր առաջ վարունգը վաճառվել է 100, 110-150 դրամով։

Ի դեպ, այս խնդրի առաջ կանգնած են նաեւ նույն մարզի Արշալույս, Սամաղար, Խորոնք, Արտիմետ, Հայթաղ գյուղերի բնակիչները»։ Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանի պատմելով՝գյուղացիներից շատերը բերքի մեծ մասը թափում են դաշտերում։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930