Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյան. «Դրսում նայի՝ ինչ են անում պառլամենտներում». «Իրատես de facto»

Սեպտեմբեր 18,2015 11:48

Առաքել Մովսիսյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր)

– Դուք և Զարուհին կրկին երկխոսեցիք «զմիմյանս»։

– Երկխոսություն չի եղել, ես ընդամենն իրեն ասեցի, որ եթե ինքը կարծում է, որ դահլիճ են եկել նախագահի փաստաբանները, ուրեմն՝ չափերիդ մեջ մնա, մարտական ընկերներ էլ կան էստեղ՝ անշնորհք մի խոսա նախագահի հասցեին. դա եմ ասել, որ թողնեինք՝ ավելի անշնորհք բաներ կասեր-կաներ։ Թուրքերին է ուրախացնում, ուրիշ ոչ մի բան։

– Բայց դե, պարոն Մովսիսյան, մեզ նաև ընդդիմադիրներ են, չէ՞, պետք։

– Պետք են, հա։ Բայց՝ չափերի մեջ, բայց ոչ ըտենց, չի կարելի ամբախ-զամբախ զավզկել։ Ընդդիմություն ա՝ թող լինի, ընդդիմություն ա, թող շնորհքով խոսա, ոչ թե անշնորհքավարի ըտենց իրեն պահի։

– Ախր, պարոն Մովսիսյան, Դուք էլ… մեկ-մեկ այնպե՜ս եք հայհոյո՜ւմ…

– Ո՞ւմ եմ հայհոյում։

– Ընդհանրապես։

– Դե որ պետք ա ըլնում, հայհոյում ենք, բա ինչ անենք։ Բայց որ պե՜տք չի…

– Բայց պատգամավորը կարո՞ղ է հայհոյել։

– Դու շատ չե՞ս արդեն հարցեր տալիս։

– Հա, շատ եմ հարցեր տալիս։

– Ուրեմն՝ չե՛մ պատասխանում էդ հարցերին։ Բա որ իրենք էդքան անշնորհք են իրենց պահում, դիմացինն ի՞նչ անի։ Հլը մեր մոտ փառք ա։ Դրսում նայի՝ ինչ են անում պառլամենտներում, սաղ օրը իրար ծեծում են, իրար վրա ինչ ասես չեն շպրտում, մեր մոտ ըտենց բան չկա:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930