ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ Ամասիայի բնակչուհի, 1959 թվականին ծնված Ժանետան ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսինը` 1963թ.-ին ծնված Անդրանիկը (բնակվում է նույն հասցեում), մի քանի օր շարունակ սպառնացել է սպանել իրեն և նույն օրը վաղ առավոտյան «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով Ամասիա գյուղի Առողջության կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել իրեն և որդուն: Մայր ու որդի ստացել են մարմնական վնասվածքներ:
Շիրակի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ