Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ բողոք ներկայացնել՝ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան մեկնելու առիթով. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 18,2015 11:15

Հիմա կարեւորի մասին. որտե՞ղ էին հայրենի իրավապահները, սահմանապահները, որ հնարավորություն տվեցին հետախուզման մեջ գտնվող, երկրից չբացակայելու ստորագրություն տված քաղաքացուն դուրս գալ Հայաստանի սահմաններից։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դա իրենց գործառույթը չէ, եւ պետք է դիմենք այլ իրավապահ կառույցների։ Բնականաբար, դիմեցինք ՀՀ ԱԱԾ-ին, որտեղից ասացին, թե այդ հարցով զբաղվում են, լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։ Թե ում է պետք նրանց ուշացած զբաղմունքը։ Ժամանակին էր պետք ուշադիր լինել, չէ՞ որ Վահան Մարտիրոսյանի արարքների մասին լրատվամիջոցները բավականին ակտիվ լուսաբանում էին, ջայլամի պես ոչինչ չտեսնելը դժվար թե ԱԱԾ-ին օգնի այս խայտառակությունից ձերբազատվել։

Իսկ ի՞նչ էր անում ՀՀ ոստիկանությունը, որը ամենաակտիվներից է համացանցում եւ օպերատիվ արձագանքում է յուրաքանչյուր անհեթեթ գրառմանն անգամ։

Այս կառույցից «Ժողովուրդ»-ին հայտնեցին հետեւյալը. «Սեպտեմբերի 9-ին քննիչի կողմից կայացվել է որոշում Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին եւ ձեռնարկված օպերատիվ փնտրողական միջոցառումներով պարզվել է, որ նա դեռեւս 5 օր առաջ արդեն լքել է երկիրը»։ Այսպիսով պաշտոնական տեղեկության հիման վրա կարելի է եզրակացնել, որ Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի քննիչները մի քանի հազար դոլար գողություն իրականացրած մարդուն, երբ ստորագրությամբ ազատ են արձակել, համապատասխան կառույցներին չեն էլ զգուշացրել այդ մասին, իսկ երբ որոշել են նրան հետախուզել (ընդ որում, խափանման միջոց ստորագրությունը կրկին չվերացնելով), այդ ժամանակ արդեն Վահանը հասցրել է փախչել երկրից։ Հետաքրքիր է, թե ինչու է քննչական կոմիտեն այս խայտառակության պատասխանատվությունն իր վրայից գցում՝ հղում անելով այլ կառույցների։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի

գիտաշխատող Ռուզաննա Մարգունին պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ բողոք ներկայացնել՝ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջան մեկնելու առիթով։ Պարզում է՝ Ռուզաննա Մարգունին քննիչներին հայտնել է, որ Վահանի կինը գնացել է իր տուն եւ խնդրել ոստիկանության դիմումը հետ վերցնել՝ խոստանալով հափշտակած գումարը տալ։ Եվ քննիչները տեղյակ լինելով այս մասին՝ նրանց չեն կալանավորել։ Ու,

ընդհանրապես, Մարգունու դիմումին նրանք մատների արանքով են նայել, ոչ

պրոֆեսիոնալ են մոտեցել, ինչի արդյունքում Վահանը հասցրել է ճողոպրել։

Իսկ ո՞վ է վերադարձնելու տիկնոջից գողացված գումարը։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930