Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց այդ վախի համար էլ չներեցին Հայկ Կյուրեղյանին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 18,2015 11:08

Հայկ Կյուրեղյանը վերցրել է պայմանական (օդամղիչ) ատրճանակը եւ ցույց տվել, թե նման դեպքերում, երբ իշխանությունը հասարակությանն այնքան է նվաստացնում, որ հասարակության ինքնագնահատականն իջնում է զրոյի, ի՞նչ է կարելի անել։ Նա ցույց տվեց պայքարի բազում եղանակներից մեկի սցենարը։ Նրա ատրճանակն ընդամենն օդամղիչ էր, սակայն մինչ ոստիկանները պարզեցին, որ նրա ատրճանակն իսկական չէ, հասցրին վախենալ։

Ու իրենց այդ վախի համար էլ չներեցին Հայկ Կյուրեղյանին։

Հայկ Կյուրեղյանի որակի քաղաքացին՝ չկոտրվող, չնվաստացող, ինքն իրեն ու մյուսների ազատությունը հարգող, իշխանություններին իրենց անունով կոչող, եզակի է մեր հասարակությունում։ Բոլորս, այսպես թե այնպես, ընդունում ենք այս իշխանությունների թելադրած խաղի կանոնները։ Գիտենք՝ այնտեղ՝ նախագահականում, կառավարությունում, խորհրդարանում, որպես կանոն, վերջացած սրիկաներ են, ու մենք էլ մեր փոքրիկ, սահմանափակ հնարավորություններում ենք անում այդ սրիկայությունները՝ ինքներս մեզ սփոփելով, թե իսկ ովքե՞ր են դատավորները։

Հայկ Կյուրեղյանը մերժեց այդ խաղի կանոնները, ու նրան մեկուսացրին հասարակությունից։ Դե, որպեսզի հասարակությունը շարունակի ապրել հարաբերական կայունության պայմաններում։ Գիտեք արդեն նույն երգը, որ թուրքը հանկարծ չուրախանա։

Բայց ի՞նչ կայունության մասին է խոսքը։ Կայուն է նաեւ ճահիճում։ Անասելի կայուն է դիահերձարաններում։ Գերեզմանատներում։

Հայկ Կյուրեղյանը վտանգավոր է նրանով, որ կարող է քայլ անել, թող որ նաիվ, բայց՝ ՔԱՅԼ Հետեւաբար, պետք էր սահմանափակել քայլ անելու նրա հնարավորությունը։ Ինչը եւ արեցին։ Փոխարենն ազատ են նրանք, ովքեր օրը ցերեկով միլիոններ են մսխում պետական գանձարանից, մարդ են սպանում։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930