Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լիորմանդ Հոլդինգզ լիմիթեդ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը մեկ այլ օֆշորային ընկերություն է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 18,2015 10:55

Ոչ նախկին, ոչ ներկա, եւ ոչ էլ ապագա սեփականատիրոջը ՀԷՑ-ը չի հետաքրքրել որպես ցիվիլ բիզնես։ ՀԷՑ-ի հիմնական գրավչությունը դրա բերած ստվերային ահռելի եկամուտներն են, որոնք ոչ մի տեղ չեն երեւում եւ ուղղակի գրպանվում են մարդկանց մի որոշակի խմբի կողմից։

Ամենակոպիտ ու համեստ հաշվարկներով՝ էլէներգիայի ուռճացված սակագնի շնորհիվ ՀԷՑ-ը տարեկան ապահովում է մինչեւ 150 միլիոն դոլար «լեւի» եկամուտ։ ՀԷՑ-ի թափանցիկ ու արդյունավետ կառավարումը նշանակում է, որ այդ «լեւի» եկամուտները զրոյանում են, իսկ սակագինը նվազում է։ Գործող իշխանության համար սա անընդունելի հեռանկար է, այդ իսկ պատճառով ամեն ինչ արվում է, որպեսզի ՀԷՑ-ը չդառնա որեւէ հեղինակավոր ու վստահելի ընկերության սեփականություն։

Դեռ 2000 թվականին ՀԷՑ-ի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում մի քանի հանրահայտ, էլէներգիայի բաշխման գործում մասնագիտացված ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից…: Սակայն ՀՀ իշխանությունները այնպիսի խայտառակ ավանտյուրաներ արեցին, որ ի վերջո ՀԷՑ-ը մասնավորեցվեց օֆշորային «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերությանը։ Այդ ժամանակվանից սկսած՝ ժամանակակից բիզնես կանոններով առաջնորդվող որեւէ արեւմտյան վստահելի ընկերություն նույնիսկ չի էլ նայում ՀԷՑ-ի կողմը։ Չեն նայում այն պարզ պատճառով, որ բոլորին ամեն ինչ հայտնի է։

Եւս մի փոքրիկ մանրուք, որն թույլ կտա պատկերացնել թե ՀԷՑ-ի վաճառքը ինչ աստիճանի կեղտոտ գործարք է։ «Լիորմանդ Հոլդինգզ լիմիթեդ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերը մեկ այլ օֆշորային ընկերություն է «Տուրվա Մենեջմենթ Լիմիթեդ» անունով: Իսկ այս «Տուրվայի» հիմնադիրն ու սեփականատերն էլ մեկ այլ, կրկին օֆշորային ընկերություն է՝ «Մարքուարդ Տրաստ Լիմիթեդ» անունով։ Այսինքն, վաճառքի այն սխեման, որով անցնելու է մեր երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ ՀԷՑ-ը, արդեն նույնիսկ ավանտյուրիզմ չէ։ Դա պարզապես ցինիզմ է:

Թե ինչպիսին է լինում օֆշորներում հայտնված ձեռնարկությունների ճակատագիրը՝ պարզ երելում է «Նաիրիտի» օրինակից։ «Նաիրիտը» մինչեւ վերջ թալանած «Ռայնովիլ» ընկերության հետքերը մինչեւ հիմա չեն կարողանում գտնել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.armlur.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930