Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. Քանի՞ անգամ եք տեսնում պրոպագանդա՝ ազգային մշակույթի կարեւորությունը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 18,2015 10:41

Սեպտեմբերի 28-ին Կասկադում՝ Գաֆեսճեան քանդակների պարտեզում, մի քանի ազգագրական խմբեր մարդկանց ներկայացնելու են հայկական երգ-պար-երաժշտությունը՝ առանց ժամանակակից սարքավորումների։ Զրուցեցինք «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ, ում կարծիքով, այս փառատոնը մի կարեւոր խնդիր է լուծում՝ դիմակայում է ԶԼՄ-ներից եկող օտարամոլ հեղեղին։

Պարոն Գինոսյան, «օտարամոլության հեղեղ» ասելով նկատի ունեք պա՞րը, ե՞րգը, թե՞ երաժշտությունը։ «Ամեն ինչ, կարծում եմ՝ ոչինչ առանձնացված չի լինում։ Ընդհանուր օտարամոլության արտացոլքը զանգվածային լրատվամիջոցներում ավելի քան առկա է։ Յուրաքանչյուր հեռուստադիտող շատ լավ տեսնում է, թե եթերում տոկոսային հարաբերությամբ ինչքանով է տրվում ամսվա մեջ, չեմ ասում՝ օրվա մեջ, օրինակ, Կոմիտաս լսել, բոլոր հեռուստաընկերությունները միասին։ Քանի՞ անգամ եք դուք տեսնում ազգային պար, քանի՞ անգամ եք տեսնում պրոպագանդա՝ ազգային մշակույթի կարեւորությունը, ազգային տեսակի, գիտության, կրթության, ազգային ինքնագիտակցության, քանի՞ անգամ եք տեսնում հեռուստաեթերով»։

Մշակութային ոգին բարձրացնելը մեծ գումարների հե՞տ է կապված։ «Ոչ, մշակութային ոգին բարձրացնելը դրա հանրահռչակման հետ է կապված, կապված է դրա լուսաբանման, դրանց լավագույնս ցուցադրման։ Երբեմն ինչ-որ մարդկանց կողմից հնչում է, որ ազգային մշակույթը գոնե այսօր ցածրաճաշակ է եւ ցածրորակ, դրա համար էլ ժողովուրդը լսում է այն, ինչ որ կատարողական ավելի բարձր որակ ունի։ Կարծում եմ՝ այսօրվա ռաբիսությունից ավելի ցածրորակ բան գոյություն չունի, եւ նույնիսկ վատ կատարումով հայկական մշակույթը շատ ավելի բարձր է, քան թե ռաբիս լավագույն կատարողները։ Խնդիրն այն է, որ մարդիկ կանխամտածված եթեր են հեռարձակում այն, ինչը միգուցե իրենց գումարներ է բերում շատ, միգուցե հեռուստադիտող է ավելացնում, գուցե դրսից գումարներ է բերում։ Ես ուղղակի քաղաքական գործիչ չեմ, բայց, լինելով նախկին կիբեռնետիկ, մաթեմատիկական տրամաբանական վերլուծական մտածելակերպ ունենալով հանդերձ, կարծում եմ, որ սա իմ եզրահանգումն է, չեմ ասում՝ այլ երկրների, վստահ եմ, որ այլ երկրներ դրա մեջ մեծ ներդրում են ունենում, բայց գոնե Թուրքիայի եւ Ադրբեջանի պարագայում 20 եւ ավելի տարիներ Թուրքիան շրջափակում է մեզ, այդ թվում նաեւ Ադրբեջանը տնտեսապես շրջափակում է, քաղաքական լոբբինգ է մեր դեմ իրականացնում։ Ադրբեջանը, ինչպես տեսնում եք, պարբերաբար ռազմական ագրեսիա է կիրառում, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ գումարներ արժե։

Առնվազն ծիծաղելի կլինի ենթադրել, որ նման գործունեություն ծավալելով, այդ երկրները գործունեություն չեն ծավալում մեր մշակույթն աղճատելու, մեր տեսակը ոչնչացնելու եւ միգուցե այդ ռաբիսության հովանավորն են, միգուցե՝ ոչ ուղղակի, միգուցե երրորդ անձի, երրորդ երկրի միջոցով ռաբիսության հովանավոր են»:

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930