Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվում է, ոչ միայն ՀԷՑ-ի սեփականատերը, այլ նաև աշխատանքի կազմակերպման սկզբունքը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 18,2015 10:32

Մինչև այժմ ՀԷՑ-ն աշխատել է հետևյալ տրամաբանությամբ. Հայաստանի իշխանությունը ՀԷՑ-ում ունեցել է կադրային նշանակումներ կատարելու իրավունք, և այնտեղ նշանակված տարբեր ղեկավարներ գրեթե իրենց ուզածի չափով թալանել են ՀԷՑ-ը: Թալանել են այնպես, որ ինչ-որ բան էլ մնա ռուսական ընկերությանը: Բայց քանի որ թալանը միայն առաջին հայացքից է հնարավոր վերահսկել, իսկ իրականում այն օր օրի ավելացել է, ընկերությունը կրել է վնասներ, և այդ վնասը փոխհատուցելու համար անընդհատ անհրաժեշտ է եղել բարձրացնել սակագինը: Յուրաքանչյուր անգամ սակագինը բարձրացնելով՝ մեծացել է նաև թալանելու գայթակղությունը և այդպես շարունակ:

Հիմա եթե Սամվել Կարապետյանը միայնակ է ձեռք բերում ՀԷՑ-ը, նա ստիպված պետք է լինի միայնակ պայքարել այդ թալանի և թալանողների դեմ: Իսկ դրանք սովորական կամ շարքային քաղաքացիներ չեն, այլ տարբեր կարգի պետական պաշտոնյաների զավակներ և ազգականներ: Եթե Կարապետյանը սկսեր պայքարել այդ թալանի դեմ, նա միանգամից կդառնար ազգի թշնամի, քանի որ թալանը համարվում է այդ մարդկանց սրբազան իրավունքը, իսկ դրա դեմ պայքարողը՝ իրենց անձնական թշնամին: Բայց խնդիրը միանգամից փոխվում է, երբ գործի մեջ են մտնում նաև տեղացի հայ օլիգարխներ, որոնք համարում են, որ եթե ինչ-որ մեկը փորձի իրենցից մի կոպեկ գողանալ, ապա դրա դիմաց ստիպված կլինի պատասխան տալ իր ամբողջ ունեցվածքով:

Մի քանի աղմկոտ պատմություն հոսանքի գողությամբ զբաղվողների նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին, և բոլորը կհասկանան, որ այս ընկերությունում նոր կարգեր են և նոր հարաբերություններ, և պետք է համակերպվել դրա հետ: Իհարկե, գողությունը ընդհանրապես բացառել չի կարելի, բայց որ այն այլևս չի լինի համակարգված՝ միանշանակ է:

Այս համակարգի առկայությունը ձեռնտու կլինի գործարքի բոլոր կողմերին. ռուսները չեն կորցնի վերահսկողությունը այս ռազմավարական կարևորություն ունեցող ձեռնարկության նկատմամբ, քանի որ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է և նրա ունեցվածքը համարվում է ռուսական սեփականություն, Հայաստանի իշխանությունը կհամարի, որ ինչ-որ ժամանակով լուծեց Բաշխիչ ցանցերի հարցը, և անհրաժեշտություն չի առաջանա հաջորդ տարի ևս քննարկել էլեկտրաէներգիայի թանկացման հերթական հայցը կամ պետական բյուջեից փոխհատուցել էլեկտրաէներգիայի թանկացումը: Հսկայական եկամուտ կստանան նաև ՀԷՑ-ում մասնաբաժին ունեցող հայաստանցի սեփականատերերը, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ եթե վերջ տրվի այս համակարգում առկա գողությանը, այն ամենաեկամտաբեր աշխատող ընկերություններից մեկը կլինի:

Կտուժեն միայն նրանք, ովքեր մինչև հիմա զբաղված են եղել անվերահսկելի գողությամբ, բայց նրանց էլ կառաջարկեն բարձր աշխատավարձ: Չնայած ՀԷՑ-ի որոշ պաշտոնյաներ այնպիսի խոշոր սեփականատերեր են դարձել, որ նրանք դժվար թե համաձայնեն աշխատել նույնիսկ ամենաբարձր աշխատավարձով:

Գևորգ Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930