«Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 6 հազար հայաստանցիներ տարբեր կրթական ծրագրերով մեկնել են ԱՄՆ, ու վստահաբար կարելի է ասել, որ այդ 6 հազարի կեսից ավելին այսօր Հայաստանում չէ»,- ասում է Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն (լուսանկարում) ու նշում, որ նրանց մի մասն ի սկզբանե չի գնացել ԱՄՆ-ում մնալու համար, վերադառնալուց հետո, տարբեր պատճառներով, նրանք իրենց տեղը չեն գտնում մեր երկրում ու հեռանում են։ Թե հայաստանյան գործատուների կողմից ինչ պահանջներ են առաջ քաշվում, եւ որն է խնդիրը, որ այդ կադրերն իրենց տեղը չգտնելով թողնում հեռանում են, ըստ Շագաֆյանի, լուրջ կազմակերպությունները, նաեւ պետական կառույցները հաշվի են նստում Միացյալ Նահանգներում կրթություն ստացած եւ վերապատրաստված կադրերի, նրանց դիպլոմների հետ, խնդիրն ավելի շատ աշխատատեղերի քիչ լինելու եւ ցածր աշխատավարձի մեջ է՝ հատկապես պետական սեկտորում, ինչն էլ ստիպում է դրսում փնտրել համապատասխան վարձատրությամբ աշխատանք։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում