Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» հիմա միայն մեկն է «Ժառանգությունից»

Սեպտեմբեր 18,2015 00:22

Այն բանից հետո, երբ Ռուբեն Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարեց. «Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները»՝ ուշագրավ պատկեր է ձեւավորվում «Ժառանգություն» խմբակցությունում:

4 հոգանոց խմբակցությունում այժմ փաստորեն միայն մեկն է «Ժառանգություն» կուսակցության անդամ՝ Զարուհի Փոստանջյանը, որն էլ, ըստ ամենայնի, կգլխավորի խմբակցությունը:

Սակայն խմբակցության մեջ այլեւս չկա «Ժառանգություն» կուսակցության եւ ոչ մի անդամ:

Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն անկուսակցական է, եւ Զարուհի Փոստանջյանը նրան էլ էր ավելի վաղ անվանել «հաճախորդ»՝ ՀՀ նախագահի ներկայացուցիչ սահմանադրագետների հետ Ռուբեն Հակոբյանի հետ միասին հանդիպելու համար: Ի դեպ, վերջինս նրա այդ գնահատականին արձագանքել էր այսպես. «Դա խոսում է իր դաստիարակության մասին»:

Իսկ խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, թեեւ ԱԺ պաշտոնական կայքում շարունակում է նշվել իբրեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ՝ շատ վաղուց վերադարձել է Հայոց Համազգային շարժում:

Նա դուրս չի գալիս խմբակցությունից, այլապես ստիպված կլիներ հրաժարվել մանդատից: Թերեւս նույն պատճառով խմբակցությունից դուրս գալու հայտարարություն չի արել նաեւ Ռուբեն Հակոբյանը:

Ինչեւէ, նման կազմով, ըստ ամենայնի, այլեւս չեն գումարվի «Ժառանգություն» խմբակցության նիստեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930