Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնդրել են ոչ իրավաչափ ճանաչել ճանապարհային ոստիկանության անգործությունը

Սեպտեմբեր 18,2015 14:30

Սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» ընդդեմ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության դատական գործով առաջին դատական նիստը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկացմամբ, հայցապահանջը հետեւյալն է. դատարանից խնդրել են ոչ իրավաչափ ճանաչել ՃՈ այն անգործությունը, որով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում պատասխան չի տրվել ԻԱԿ-ի կողմից հարցմամբ խնդրվող տեղեկատվության վերաբերյալ:
Երեկ ՃՈ ներկայացուցիչը առարկել է հայցի դեմ` նշելով, որ անհայտ է, թե ՃՈ-ն երբ է փաստացի ստացել հարցումը, ուստի հնարավոր չէ պարզել՝ արդյոք ժամկետների խախտում եղե՞լ է, թե՞ ոչ: ԻԱԿ-ի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ից ստացված գրությունը, որով ապացուցվում է, որ ՃՈ-ն ԻԱԿ-ի հարցումը ստացել է 2015թ. մայիսի 25-ին, այնինչ պատասխանն ուղարկել է մեկ ամիս անց (ՃՈ-ի պատասխանը թվագրված է 2015թ. հունիսի 24)` խախտելով օրենքով սահմանված ժամկետները:

Դատարանը եւս մի նախնական դատական նիստ նշանակեց` ՃՈ-ից պատասխան գրության վերաբերյալ տեղեկություններ ստանալու, իսկ ԻԱԿ-ից ՃՈ-ի պատասխան գրության ծրարի բնօրինակը ստանալու համար:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930