Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թատերաշրջանը կսկսվի «հին» ներկայացմամբ, բայց նոր շենքում

Սեպտեմբեր 18,2015 13:30

Կամերային երաժշտական թատրոնը հիմնովին վերանորոգվել է

Կամերային երաժշտական թատրոնը 27-րդ թատերաշրջանին կներկայանա նոր «դեմքով», ինչպես բովանդակային, այնպես էլ արտաքին տեսքի առումով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը, թատրոնը նախկինում չուներ պահեստարան, որը վերջապես կառուցվել է, եւ թատրոնի դեկորներն ու անհրաժեշտ պարագաները կարող են պահպանվել: «Մեր ամբողջ կուլիսային մասի երկհարկանի հատվածը վերանորոգվել է, հատակը սալիկապատվել է, դերասանները չունեին դիմահարդարման սենյակներ, լուծվել է նաեւ այդ հարցը: Լվացքատուն է բացվել, որտեղ ամեն ներկայացումից հետո կլվացվեն դերասանների հագուստները, փոխվել են սանհանգույցները, վերջին ճիչով ամեն ինչ թարմացվել է: Ամբողջովին փոխվել է լուսավորության համակարգը՝ էլեկտրախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ եւ սեփական միջոցներով:

Մուտքի հետեւի դռներն ու պատուհանները եւս թարմացվել են, դարձել թատրոնի տեսքին հարիր, շենքը ջերմամեկուսացվել է»,- թվարկեց պարոն Գրիգորյանը: Ասաց նաեւ, նորացվել է բեմը, երկրորդ հարկում երկրորդ պլանի բեմ են պատրաստում, որովհետեւ իրենց մանկական ներկայացումների մեջ բազմապլանայնություն է նախատեսվում: «Ի թիվս այլ աշխատանքների, սալիկապատել ենք նախասրահները, տեսքի բերել առաստաղները: Արտաքին պատերի երկու երեսներին պատրաստել ենք խորշեր, շուտով մեր թատրոնին հարիր եւ բնորոշ նկարչական ձեւավորում կտանք, որը մեծ դերակատարում է ունենալու: Շատ կարեւոր էր թատրոնի ամբողջ էներգահամակարգի փոխումը՝ լարերից մինչեւ ցանկացած դետալ, որովհետեւ վաղուց ամեն ինչ ջարդված, կտրտված ու վտանգավոր էր դարձել: Դրսում առանձնացրել ենք մեր հաշվիչը, ավելի ենք հզորացրել, որպեսզի ընթացքում չլինեն անջատումներ, խոչընդոտներ՝ կապված հոսանքի հետ: Թատրոնում տեղադրել ենք տեսախցիկներ, դրանցից 7-ը Պռոշյանի հատվածում: Հաջորդ տարվանից պետական ծրագիր է մտել՝ հակահրդեհային ահազանգման ավտոմատ համակարգ կներդրվի, ինչը նույնպես լրացուցիչ կապահովի շենքի, հանդիսատեսի եւ անձնակազմի անվտանգության հարցը»,- հավելեց տնօրենը: Սրանք են կատարված աշխատանքները:

Վարդան Գրիգորյանձեւակերպմամբ, բացառությամբ չնչին կոսմետիկ միջոցառումների, բոլոր տեսակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Սեպտեմբերի 18-ից Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշ» ներկայացմամբ կբացվի Կամերային երաժշտական թատրոնի 27-րդ թատերաշրջանը: Այս ներկայացումը խաղացանկային է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ թատրոնը նոր ներկայացում կունենա նոյեմբեր ամսին, ինչ վերաբերում է խաղացանկային մյուս ներկայացումներին, Վարդան Գրիգորյանի ասելով, դրանք բովանդակային եւ դեկորների առումով թարմացվում են, յուրաքանչյուր թատերաշրջանի առիթով վերանայվում ու բերվում մեր օրերին հարիր տեսքի:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930