Աստված վեց օրում արարեց աշխարհը… Ընդամենը վեց օր տեւեց նաեւ մի զմայլելի ցուցահանդես Երեւանի նկարիչների միությունում: Դա Սարգիս Հովելյանի քարանախշ խճանկարների նախշուն աշխարհն է: Այն յուրատեսակ սիրո խոստովանություն էր առ հայրենի հողը եւ նրա բազմաբովանդակ ընդերքի հանքաքարերը:
Սարգիս Հովելյանը մասնագիտությամբ երկրաֆիզիկոս-ինժեներ է եւ տաղանդաշատ նկարիչ-արվեստաբան: Բոլոր գործիքները, որոնցով նա մշակում է հանքաքարերը, ստեղծված են իր իսկ ձեռքերով, ինչպես եւ քարերի մշակման եղանակը իր կողմից է հորինված: Ցուցահանդեսին ներկայացված էին ե՛ւ բնանկարներ ե՛ւ նատյուրմորտներ, ե՛ւ հայոց նվիրյալների դիմանկարները՝ Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ, Անդրանիկ… Իսկ ի՜նչ գորովանքով է մանրամասնում Վարպետը տարբեր քարերի անվանումները եւ նույնիսկ նրանց ծագումնաբանությունը:
Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09..2015