ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։
Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։
Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։
Կարդացեք նաև
Շնորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»:
Նրա այս գրառմանն արձագանքել է Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ գրելով. «Ուրեմն, պատգամավորական մանդատից էլ հրաժարվեք: Հակառակ դեպքում շատ անազնիվ բան է ստացվում»: