Եվրոպայում փախստականների ճգնաժամը եւ ԵԱՀԿ-ի ու իր խորհրդարանականների ներուժը՝ օգնելու մեղմել իրավիճակը, բանավեճի առարկա էին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում:
ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ տասնյակ խորհրդարանականներ, այդ թվում՝ փախստականների ժամանման, տարանցիկ եւ նպատակակետ երկրներից՝ ներկայացրեցին ճգնաժամի բնույթը եւ շրջանակը, մտքեր փոխանակեցին կարճաժամկետ եւ երկարաժամկետ արձագանքների մասին եւ ընդգծեցին խորհրդարանականների դերն անհրաժեշտ քաղաքական կամք ձեւավորելու գործում:
«Մենք այժմ ականատես ենք լինում դեպքերի, որ երբեք չենք կարծել, թե ականատես կլինենք: Պատերազմից փախչող մարդկանց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվում… Բայց սա բավական չէ զայրույթը արտահայտելու համար: Մենք միասնական քաղաքական տեսլականի կարիք ունենք»,- ասել է իտալացի խորհրդարանական, ԵԱՀԿ ԽՎ-ի տնտեսական հարցերի, գիտության եւ տեխնոլոգիայի հանձնաժողովի զեկուցող Մարիետա Թիդեին:
Թիդեին այն բազմաթիվ խորհրդարանականներից էր, որոնք պնդում էին, թե ԵԱՀԿ-ն եւ իր խորհրդարանական մասնաճյուղը, որը 57 երկրների ներկայացուցիչներին միավորել է մեկ վայրում, կատարյալ է լավագույն փորձով, փոխհամաձայնեցված քաղաքականության եւ ոգեշնչող գործողությունը կիսվելու համար:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Պիտեր Բոունեսն էլ նշել է, որ «շատ հեշտ է մեղադրել պետություններին, որոնք մեր ուզած ձեւով չեն արձագանքում: Երկրները, որոնք բախվում են փախստականների ներհոսքին, պահանջում են մեծ վարչական աջակցություն: Երկարաժամկետ տարրը անվտանգ եւ խաղաղ միջավայրի խթանումն է նրանց հայրենիքներում, այնպես որ մարդիկ չդառնան փախստականներ»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ