Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Դասական ձեւով Հայաստանը դատարկում են»

Սեպտեմբեր 17,2015 22:10

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը այսօր ԱԻՄ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ քննարկումներին:

«Իբր թե քննարկում էին, մի տեսնեիք, թե ինչ միամիտ, մանր հարցադրումներ էին բարձրացվում պատգամավորների այստեղ պետք է ասել էլի այդ երեսփոխանների կողմից»,- ասաց Գագիկ Սարուխանյանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների սցենարը գրվեց այն օրը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՏՄ միանալու մասին. «Այդ օրը ծրագիրը կազմվեց, ամեն ինչ որոշվեց իրենց սենյակներում, թե որը ինչպես, որից հետո պետք է անեն: Ոնց հանձնենք Արցախը, որ շատ շուխուր չլինի, ոնց անենք, որ  Հայաստանը միացնենք Ռուսաստանին, որ խոսացողները քիչ լինեն: Դրա համար որոշվեց՝ նախ եւ առաջ երեւի պետք է կարգը փոխել… ծրագիրը շատ հստակ է, դատարկել Հայաստանը ու շատ դասական ձեւով Հայաստանը դատարկվում է: Ամեն ինչ անում են, որ մարդիկ անգործ մնան, հետո թողնեն, կամավոր հեռանան: Ժամանակին Ստալինը գոնե հայաթափման համար փող էր տալիս, վագոններով էր տանում, հիմա մարդիկ իրենք իրենց ծախսով արտագաղթում են»:

Կրկին վերադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ազատամարտիկը շարունակեց. «Սահմանադրական փոփոխությունները քննարկել այս բոլոր կատարված գործողություններից առանձին, անհնար է: Մի ընդհանուր դավադրության շղթա է: Եվ սահմանադրական այս չարեփոխումները այդ շղթայի մի մասն են, եթե չասենք վերջնական մասը, թե ինչ գործիքով են վաղը Հայաստանի անկախությունը հանձնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930