Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին նամակ են ուղարկել

Սեպտեմբեր 17,2015 21:35

Ազատության հրապարակում ԱԻՄ-ի նախաձեռնած մինի հանրահավաքի ժամանակ, կուսակցության անդամներից մեկը՝ տիկին Մանյան, ներկայացրեց կուսակցության հայտարարությունը` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: Այն ավելի ուշ փոխանցվեց նաեւ նախագահական նստավայրին:

Հայտարարության մեջ կար կուսակցականների դժգոհությունը, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ ԱԻՄ-ի հանդիպումն այդպես էլ տեղի չունեցավ ու չքննարկվեց ԱԻՄ-ի ներկայացրած այլընտրանքային նախագիծը: Նրանք Սերժ Սարգսյանին էին մեղադրում հանդիպման չկայանալու մեջ՝ դժգոհելով, որ հենց նրա կարգադրությամբ  հանդիպումը տեղի չունեցավ:

«Սահմանադրական փոփոխությունների  հանձնաժողովը չկատարեց իր սահմանադրական պարտավորությունը: Որտե՞ղ է տեսնված, որ պետական հանձնաժողովն իր իսկ կազմակերպած հանդիպումից խուսափի՝ փախչելով իր կենտրոնակայանից»,- դժգոհում էին ԱԻՄ-ականներն իրենց  հայտարարության մեջ՝ պնդելով, որ այդպես են վարվում ստրուկներն իրենց տիրոջ հրահանգը ամեն գնով կատարելու համար:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-հայտարարությունում նրանք  նաեւ հայտնել էին, որ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները ոչ թե բարեփոխում, այլ չարեփոխում է. «Ոտնահարում է մեր Սահմանադրությունը, դուք երկու անգամ պակասեցնում եք մեր ժողովրդի մասնակցությունը հանրապետական ընտրություններին, սա հավասարազոր է քաղաքացիների կրկնակի իրավազրկմանը, ինչը նշանակում է պատերազմ հայտարարել սեփական ժողովրդին: Կարո՞ղ եք որեւէ պետություն նշել, որը իրավազրկել է սեփական ժողովրդին, անունը դրել բարեփոխում…

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930