Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախագահականի առաջ ոստիկանի կողմից բռնության ենթարկված որդեկորույս մոր առողջական վիճակը գնալով վատանում է

Սեպտեմբեր 17,2015 21:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացից խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը ուղևորվել են դեպի հիվանդանոց: Խնդիրն այն է, որ Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, մայիսի 13-ին նախագահական նստավայրի դարպասի մոտից ոստիկանների կողմից բռնության ենթարկվելուց հետո կրծքի հատվածում ցավեր ունի, որոնք ավելի են սրանում:

Ուստի որոշել է` բացի Հոկտեմբերյանում ստուգվելուց, հետազոտություն անցնել նաև Երևանում: Ժամեր անց տիկին Մուրադյանը մեզ փոխանցեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ իր առողջական վիճակը սրվել է, ինչը իր փոխանցմամբ՝ հնարավոր է կապված լինի նախագահականի առաջ տեղի ունեցածի հետ:

Հետաքրքրվեցինք՝ այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքվելու իմաստը ո՞րն էր, նա ասաց. «Նպատակն այն է, որ մեր ներկայությունը ցույց տանք: Ու երբ ոստիկանները մեզ տեսան, միանգամից խառնվեցին իրար, սկսեցին ավելանալ: Սակայն ես և Իրինա Ղազարյանը մի քանի րոպե կանգնեցինք ու շտապեցինք հիվանդանոց»:

Տիկին Մուրադյանը տեղեկացրեց, որ իրենք նորություններ են սպասում ԱԺ-ից, քանի որ Զարուհի Փոստանջյանը խոստացել է, որ ԱԺ-ում իրենց տղաների գործերը քննելու համար հանձնաժողով ստեղծելու հետ կապված  հարցը կբարձրացնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930