Թբիլիսիում այսօր ավարտվեց շախմատի կանանց աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու գավաթի ավանդական խաղարկությունը:
Եզրափակիչ տուրում Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը սեւերով ոչ ոքի արեց տանտերերից գրոսմայստեր Տոռնիկե Սանիձեի հետ: Երկու շախմատիստներն էլ ինը հնարավորից վաստակեցին 7,0-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով ուժեղագույնների խմբում հաղթող ճանաչվեց հայաստանցի շախմատիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ