Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Իշխանությունները ժողովրդի դեմ դավադրություն են կազմակերպում». Հայրիկյան

Սեպտեմբեր 17,2015 20:45

Ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների ԱԻՄ-ականների նախատեսած Մաշտոցի, Բաղրամյանի պողոտաներից մինչեւ Պռոշյան փողոց երթ անցկացնելու ծրագիրը այսօր չիրականացավ: Ազատության հրապարակում հավաքված ԱԻՄ-ականների փոքրաթիվ խումբը որոշեց, որ անիմաստ է այդ երթուղով երթ անցկացնելը, որովհետեւ աշխատանքային ժամն ավարտվել է:

Նրանք սահմանափակվեցին միայն «մինի» հանրահավաքով: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենց համար կարեւորը քաղաքացիների բարձրացրած հարցերն են. «Եթե որեւէ մեկը ցավ է ապրում, մեր խնդիրն է այդ ցավը նվազագույնի հասցնել»:

Անդրադարձավ նաեւ «Ոչ-ի» ճակատին, ասաց՝ չեն շեղվելու միասին հանդես գալու, միասին հարցեր լուծելու հրամայականից: Հետո հիշեցրեց, որ ամռան սկզբին կրկին Ազատության հրապարակում հրապարակային քննարկում հնարավորություն տվեց քաղաքական ուժերին ի մի գալ, եւ ստեղծվեց «Հանրային փրկության»  դաշինք. «Ինչու հենց այդ անունը որդեգրվեց, որովհետեւ հանրությունը կանգնած է  լուրջ վտանգի առջեւ: Մեր ամբողջ հանրությունն է  վտանգի առջեւ, դրանից ելնելով՝ վեց քաղաքական ուժ սկզբունքային համաձայնագիր ստորագրեցին, բայց որ սահմանազատում չնկատվի, դրանցից չորսը հետագայում միացան «Չեք անցկացնի» նախաձեռնության հայտարարությանը»:

Ըստ նրա, «Հանրային փրկության» Դաշինքի նպատակն է՝ բոլոր արմատական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին, նախաձեռնություններին, համախմբել. «Որովհետեւ մեր ժողովրդի նկատմամբ դավադրություն է իրականացվում»:

Վերջում էլ հավելեց, որ թե ոչ են ասում չակերտավոր սահմանադրական բարեփոխմանը, կատարում են հանրաքվեի պահանջը. «Ժողովրդի դեմ դավադրություն են այս իշխանությունները իրականացնում ու այդ դավադրությունը խորապես մտածված է ու հեռահար նպատակներ ունի, պետք է պայքարել այդ դավադրության դեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930