Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, թե Բաքվից ապաստան խնդրած հայ ակտիվիստին Հայաստանում ճնշել են

Սեպտեմբեր 17,2015 20:03

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը մեկնել է Ադրբեջան, քանի որ հոգնել է Սարգսյանի ռեժիմից»,- այս հայտարարությունը «APA»-ի հետ զրույցում արել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը:

Հիշեցենք, որ ավելի վաղ «APA»-ն գրել էր, թե Վահան Մարտիրոսյանն Ադրբեջանում քաղաքական ապաստան է խնդրել: Հաղորդագրության մեջ նշված է, որ նա Հայաստանից փախել է իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:

Ազայ Գուլիեւի խոսքերով՝ Վահան Մարտիրոսյանը իր կնոջ հետ դիմել է «Հարավային Կովկասի կանանց կոնգրեսի» ներկայացուցիչ Նովելլա Ջաֆարօղլուին եւ հայտնել, որ հոգնել Հայաստանի կողմից իր նկատմամբ գործադրվող ֆիզիկական եւ բարոյական ճնշումներից. «Սարգսյանի իշխանությունների ճնշումների արդյունքում Մարտիրոսյանի կինը կորցրել է չծնված երեխային եւ այլ ելք չունենալով որոշել են գալ Ադրբեջան»:

Ազայ Գուլիեւը նաեւ նշել է, թե Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելուց հետո, իբր, Վահան Մարտիրոսյանին «անմարդկային տանջանքների են ենթարկել: Նովելլա-խանումը մեզ պատմել է այդ մասին եւ մենք այդ տեղեկատվությունը փոխանցել ենք համապատասխան կառույցներին: Դրանից հետո Վահան Մարտիրոսյանին թույլ են տվել մտնել Ադրբեջան»:

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Panorama.am-ի հետ զրույցում նշել է, թե Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել սույն թվականի սեպտեմբերի 9-ին: Նա մեղադրվում է խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Ուշքի եկեք՝ այ վայիշխանավորներ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930