Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի ազատությունը 3 ժամ չի սահմանափակվել

Սեպտեմբեր 17,2015 19:45

Գործով ապացույց կրիչի վնասված լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանը սեպտեմբերի 17-ին դատավոր Աշոտ Աբովյանի նախագահությամբ քննում էր Արգիշտի Կիվիրյանի գործը:

Հիշեցնենք՝ Վարչական դատարանը բավարարել էր ոստիկանության հայցը եւ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ նշանակվել է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50 հազար դրամի չափով:

Դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Աշոտ Աբովյանը ընթերցեց Արգիշտի Կիվիրյանի եւ նրա ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը, ըստ որի՝ նրանք դատարանին խնդրում էին բեկանել Վարչական դատարանի վճիռը:

Ոստիկանությունն իր դիրքորոշումը չէր ներկայացրել դատարանին, ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը նշեց, որ դիրքորոշումը համարում է ներկայացված Վարչական դատարանում:

Դատավոր Արա Սարգսյանը հետաքրքրվեց, թե Արգիշտի Կիվիրյանին քանի՞ ժամ են անազատության մեջ պահել: Սոնա Մելիքյանը պատասխանեց, որ չեն գերազանցվել վարչական ձերբակալման ժամերը: Նա հավելեց, որ դա նաեւ ապացուցվել է գործով վկայի ցուցմունքով: Նա նշեց, որ Արգիշտի Կիվիրյանի ազատությունը 3 ժամ չի սահմանափակվել, նրա ազատության սահմանափակումն արձանագրվել է այն պահին, երբ ազատությունը սահմանափակվել է:

Դատավորը հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչպե՞ս են արձանագրել, Սոնա Մելիքյանը պատասխանեց, որ ձերբակալում իրականացնող ոստիկանը նշում է, թե որ ժամերի սահմանում է քաղաքացու ազատությունը սահմանափակվել:

Արա Բաբայանը հետաքրքրվեց՝ եթե քաղվածքում նշված է 12:45-ի սահմաններում, կարելի՞ է եզրակացնել, որ 12: 20 է իրականացվել ձերբակալությունը, նա պատասխանեց՝ այո:

Դատավորը հետաքրքրվեց նաեւ, թե ոստիկանության ներկայացուցիչը ծանո՞թ է քննիչի  եզրահանգման հետ, որ Արգիշտի Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է 12:20- 12:30-ից մինչեւ 15:40, Սոնա Մելիքյանը պատասխանեց՝ «Դա գրեթե երեք ժամ է, մի փոքր ավելի մի փոքր քիչ: Ժամ-ժամացույցի խնդիր է»:

Արա Բաբայանը հետաքրքրվեց նաեւ, թե ժամային սահմանն ինչքա՞ն է սահմանվում, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց՝ 20-25 րոպե:

Նախագահող դատավոր Աշոտ Աբովյանը հայտարարեց, որ Արամազդ Կիվիրյանի՝ որպես ապացույց ներկայացված կրիչը վնասված  է, Արամազդ Կիվիրյանը պատրաստակամություն հայտնեց մի քանի օրերի ընթացքում ներկայացնել դատարանին ապացույցը:

Գործով ապացույց կրիչի վնասված լինելու պատճառով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ըստ նախագահող դատավորի՝ դա արգելք է համարվում բողոքի քննությանը; Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930