Արմինե Սադիկյանի խոսքերով՝ գերակշիռ մաս է կազմում, երբ զորակոչիկին անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, սակայն հիմնականում հրաժարվում են դա անել
«Բժիշկներն ազատ չեն արտահայտելու եւ իրական պատկերը ներկայացնող ախտորոշումներ դնելու»,- սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասաիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Նա նշեց, որ գերակշիռ մաս է կազմում, երբ զորակոչիկին անհրաժեշտ է լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, սակայն հիմնականում հրաժարվում են դա անել. «Զորակոչիկները կամ հարազատները, համաձայն չլինելով իրենց պիտանելիության վերաբերյալ որոշմանը՝ խուսափում են ներկայանալ զորակոչման օրը զինկոմիսարիատ, որպեսզի գնան զինվորական ծառայության: Այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվում, բայց մենք ունենք դեպքեր, առնվազն երեքը ես կնշեմ, որ նրանք հունվար ամսին պետք է զորակոչվեին, նրանք խուսափել են, այսինքն՝ հրաժարվել են ներկայանալ, եւ այնպես է ստացվել, որ քրեական գործի շրջանակներում վերափորձաքննություններ են նշանակվում, այնպես է ստացվել, որ ամառային զինակոչին նրանք ազատվել են ծառայությունից: Այսինքն՝ հարց այդ ո՞նց է ստացվել, որ ընդամենը հինգ ամիս հետո մարդ, առանց առողջական որեւէ փոփոխության , որ նույն օրենքի պայմաններում ճանաչվեցին ոչ պիտանի: Եթե ծնողները հետամուտ չլինեն, կազմակերպությունը չզբաղվեր նրանց հարցով, նրանք արդեն պետք է զինծառայող լինեին»:
Արմինե Սադիկյանն ընդգծեց, որ բուժման նպատակով տարկետում տրամադրելու դեպքում որեւէ բուժում չի իրականացվում: Նա նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին 2014 թվականի ձմեռային եւ 2015 թվականի ամառային զորակոչների ընթացքում իրենց դիմած 45 անձանցից 5 հոգու վերաբերյալ կայացվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշում, 12-ի վերաբերյալ տարկետման որոշում, 7 հոգի ճանաչվել է զինվորական ծառայության համար պիտանի, որոնցից 2-ի նկատմամբ կրկնակի փորձաքննություն չի նշանակվել:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»: