«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հայտարարություն է տարածել կառույցից դուրս գալու Ադրբեջանի որոշման առնչությամբ: Նշված է, որ վեհաժողովի համանախագահներ Հայդի Հաուտալան եւ Վիկտոր Դոլիձեն խորը ափսոսանք են հայտնել սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշման առնչությամբ, որով Բաքուն սկսում է ԽՎ-ի դուրս գալու գործընթացը:
Նշված է, որ երբ Ադրբեջանի Միլի մեջլիսը պաշտոնապես այդ որոշման մասին տեղեկացնի ԵԱՀԿ ԽՎ-ի համանախագահներին, վեհաժողովի Բյուրոն կամփոփի այս զարգացումները, որպեսզի առաջարկի անհրաժեշտ քայլեր կառույցի նորմալ աշխատանքների շարունակության համար:
Համանախագահները նաեւ ասել են, որ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը շարունակում է մնալ Արեւելյան գործընկերության խորհրդարանական հարթակը: «Որպես այդպիսին նա կշարունակի գործել ինտեգրման ու հրապարակայնության ոգուն համապատասխան, որպեսզի նպաստի Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության միջեւ քաղաքական եւ տնտեսական ինտեգրման արագացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»:
«Եվրանեսթ»-ի ԽՎ-ին անդամակցությունը շարունակում է մնալ առաջին հերթին կամավոր եւ յուրաքանչյուր մտահոգ, չափանիշներին համապատասխանով արեւելյան դաշնակցի ինքնուրույն ընտրությունը: «Այս առումով մենք հաշվի ենք առնում եւ հարգում ենք Ադրբեջանի Միլի մեջլիսի որոշումը: Այնուամենայնիվ մենք հավատում ենք, որ այս զարգացումը անհաջող է եւ նաեւ կխոչընդոտի Միլի մեջլիսի անդամներին տարածաշրջանի համար կարեւոր միացյալ խորհրդարանական գործընթացներում իրենց ձայնը լսելի դարձնելուց»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ