ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ 2014 թ. ձմեռային եւ 2015 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին: Զեկույցում ներկայացված են մինչ այժմ բազմիցս բարձրաձայնված եւ մասամբ լուծված կամ լուծում չստացած համակարգային խնդիրներ եւ զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող կոնկրետ խնդիրների մասին տեղեկատվություն: Անդրադարձ է կատարվել նաև զորակոչը եւ զինվորական ծառայության պիտանիության հարցը կարգավորող օրենսդրությանը, եւ գնահատվել է թերությունների, բացերի ազդեցությունը զորակոչիկների իրավունքների խախտման տեսանկյունից:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ
Վերոնշյալ թեմայով սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը՝
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ