Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծննդկանի մահվան դեպքի գործով ստացվել են դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները

Սեպտեմբեր 17,2015 19:00

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ստացվել են մահվան պատճառները պարզելու համար նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։

Ստացված եզրակացությունների համաձայն՝ Մ.Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է եղել 35-36 շաբաթական հղիության ընթացքում արձանագրված հղիության անեմիայով և սակավաջրությամբ, զարգացած սուր շնչառական վարակով, հիպերթերմիկ սինդրոմով, ինտերստիցիալ թոքաբորբով, հեմոֆագոցիտար համախտանիշով, հեպատո-սպլենոմեգալիայով, թրոմբոցիտոպենիայով, ոսկրածուծում էրիթրոկարիոցիտար ու գրանուլացիոն շարքի խիստ ընկճմամբ, կոագուլոպթիայով, փայծաղի ֆոլիկուլյար կառուցվածքի խոր ընկճմամբ, HELLP համախտանիշի զարգացմամբ, հեպատոցիտների ծանր դիստրոֆիայով և տարածուն նեկրոզներով, երիկամների կծիկների ֆոկալ ու սեգմենտար նեկրոզներով, տարածուն տուբուլոնեկրոզով, սրտամկանի ծանր դիստրոֆիայով, ծանր կոագուլոպթիայով, ներանոթային տարածուն մակարդման համախտանիշով, մաշկածածկույթներում և ներքին օրգաններում բազմաթիվ կետավոր և միաձուլվող արնազեղումներով, դուրալ, սուբդուրալ, մանր ու մեծ թարմ, սուբարախնոիդալ ու միջգալարային մանր ու թարմ արնազեղման օջախներով, անասարկայով։

Նշված ախտանիշներն առկա են եղել Մերի Մարգարյանի մոտ կենդանության օրոք և հանգեցրել մահվան:

Իսկ ըստ նորածնի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նորածնի մահը վրա է հասել հուլիսի 30-ին՝ ժամը 12:10-ին: Մահվան պատճառ է եղել թոքերի և գլխուղեղի այտուցը, որոնք պայմանավորված են առաջնային բնածին իմունոդեֆիցիտով՝ ուրցագեղձի ակցենդենտալ 3-4 աստիճանի ինվոլյուցիայով։

Ծննդկանին և նրա դստերը բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժշկական հնարավոր սխալը պարզելու համար  նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Նախաքննությունը շարունակվում է:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930